ՍԴ նախագահի ընտրության համար ինքնաառաջադրվել է Արման Դիլանյանը
12/10/2020 13:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Այսօր հրավիրվել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ՝ ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության օրակարգով։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հայտնում է, որ ՍԴ նախագահի ընտրության համար ինքնաառաջադրվել է ՍԴ դատավոր Արման Դիլանյանը:
Առաջադրվել է նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, որոնք հանդես են եկել ինքնաբացարկի հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը, չէր ընտրվել, քանի որ չէր հավաքել ընտրության համար անհրաժեշտ 5 ձայն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում