AM | RU
USD
EUR
RUB

Մենք շարունակելու ենք քրտնաջան աշխատել այս ուղղությամբ, որպեսզի վերադառնանք խաղաղ կարգավորման. Զոհրաբ Մնացականյան

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱրտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «BBC Newshour»-ին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև՝

-Ես գտնվում եմ Մոսկվայում՝ պլանավորված այցի շրջանակներում մեր ռուս գործընկերների հետ մեր երկկողմ օրակարգի շատ հարցեր քննարկելու նպատակով: Սակայն մեր օրակարգում, իհարկե, գերակշռում է մեկ հստակ հարց, մեկ մեծ ճգնաժամ, որին մենք առերեսվում ենք այսօր․ Արցախում իրավիճակի սրումը, մեր ժողովրդի, Արցախի մեր հայրենակիցների հանդեպ այս բացահայտ ագրեսիան: Մենք հասել ենք շատ կարևոր հայտարարության․ հաստատել հրադադարի ռեժիմը, նվազեցնել լարվածությունը: Կատարել այդ առաջին քայլը մարդասիրական նպատակներով և հետագայում ամրապնդել հրադադարի ռեժիմը, որպեսզի վերադառնանք խաղաղ կարգավորման բնականոն գործընթացին:

-Բայց շաբաթ օրը հրադադար էր հայտարարվել, սակայն թվում է, թե այժմ այն շատ փխրուն է:

-Այո, այն շարունակում է մնալ շատ փխրուն և մեզ համար շատ մտահոգիչ, քանի որ այն, ինչին մենք ականատես ենք լինում, Արցախի բնակավայրերի, դիրքերի, պաշտպանական դիրքերի ուղղությամբ շարունակական մաշտաբային հարձակումներն են: Եվ մենք դեռ լիահույս ենք, որ կկարողանանք իրավիճակը վերադարձնել իր բնականոն հունին, վերադառնալ մեր համաձայնությանը՝ կրակի դադարեցմանը, որպեսզի կարողանանք վերականգնել մեր բնականոն աշխատանքը: Առաջին հերթին մենք պետք է կատարենք շատ կարևոր հումանիտար գործողություն, ինչպես և պայմանավորվել էինք շաբաթ օրը:

-Թույլ տվեք հարցնել հրադադարի խախտման մասին: Ադրբեջանական կողմի պաշտոնյաները պնդում են, որ յոթ մարդ սպանվել և տասնյակ մարդիկ վիրավորվել են, երբ հայկական կողմը հրթիռակոծել է Գյանջայի բնակելի թաղամասը: Արդյո՞ք դա ճիշտ է:

Արցախի պաշտպանական ուժերն անում են հնարավորինը, որպեսզի պաշտպանեն իրենց, քանի որ շաբաթ առավոտվանից սկսած, և այս կապակցությամբ ես իրապես վրդովված եմ, ադրբեջանցիները շարունակաբար հարձակումներ են իրականացնում բնակավայրերի և պաշտպանական դիրքերի ուղղությամբ:

Ստեփանակերտը և մյուս բնակավայրերը մինչև շաբաթ երեկոյան շատ ուշ գիշեր անընդմեջ հարձակման են ենթարկվել, ինչը շարունակվել է նաև կիրակի առավոտյան: Եվ կրկին մենք ունենք իրավիճակի այս փխրունությունը։ Ստեփանակերտը հայտնվել է շատ ծանր իրավիճակում. այդքան ավերածություններ, այդքան շատ զոհեր, այդքան շատ տեղահանված մարդիկ: Ենթակառուցվածքները, էներգամատակարարումը և ամեն ինչ այնքան վատ վիճակի են հասցվել, որ մարդիկ հայտնվել են շատ ծանր իրավիճակում: Նույնը կարելի է ասել նաև մյուս քաղաքների և բնակավայրերի մասին։

-Թույլ տվեք հարցնել Արցախի կարգավիճակի մասին: Անցյալ շաբաթ այս անկլավի ինքնահռչակ կառավարությունը խնդրեց միջազգայնորեն ճանաչեն իրեն: Արդյո՞ք Հայաստանը սատարում է դա:

-Իհարկե, Հայաստանը սատարում է այն ամենը, ինչը աջակցում է Արցախում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանը: Մենք շատ զգույշ և շատ համբերատար ենք եղել, որպեսզի չվտանգենք խաղաղ կարգավորումը: Բայց այն, ինչին մենք ականատես ենք լինում վերջին երկու շաբաթների ընթացքում, Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից կարգավորման ռազմական տարբերակի ընտրությունն է, ռազմական ագրեսիայի միջոցով լուծման պարտադրման ընտրությունը։

-Ինչու՞ կամ չեք միացնում տարածքը, կամ ճանաչում նրա անկախությունը: Սրանք այն տարբերակներն են, որոնք բաց են ձեզ համար:

Հենց այն նույն հիմքով, որ մենք պետք է պատասխանատու լինենք: Մենք չենք ցանկանում խաղաղ կարգավորմանը հնարավորություն չտալ:

-Բայց եթե Ձեր վարչապետն ասում է, որ Ղարաբաղը Հայաստան է, ապա միանգամայն պարզ է, որ դուք չեք ցանկանում ճանաչել նրա անկախությունը:

-Դա համատեքստից դուրս մի ներկայացրեք: Հայաստանի վարչապետը շատ հետևողական է եղել փոխզիջումային լուծման հարցում՝ պնդելով, որ այլ տարբերակ չկա, քան փոխզիջումային լուծման հասնելը, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Միայն փոխզիջումային լուծումն է հնարավոր: Երբ վարչապետի այս հայտարարությունը դիտարկվում է համատեքստից դուրս, ստացվում է այն, ինչ ստացվում է: Մինչդեռ վարչապետն ասում էր, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում սեփական բարեփոխումների ու սեփական զարգացման գործում, և Հայաստանը չի կարող անտարբեր լինել Արցախի իր հայրենակիցների նկատմամբ: Եվ այս համատեքստում Հայաստանը աջակից կլինի Արցախի մեր հայրենակիցներին՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխավոր: Հակամարտության համատեքստում նա միանգամայն, ուղղակիորեն և հետևողականորեն խոսում էր փոխզիջման մասին:

-Որքանո՞վ եք վստահ, որ կրակի դադարը, ինչպիսին որ այն կա ներկայումս, ինչ-որ կերպ պահպանվելու է:

Կարծում եմ, որ սա նաև մեր՝ Մոսկվայում ունեցած զրույցի կարևոր մասն է, և մենք շարունակելու ենք խոսել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ, որոնք մաս են կազմում այս միջնորդական ջանքերի: Ռուսաստանը մեծ աշխատանք է կատարում՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին: Այժմ մենք չպետք է հրաժարվենք կրակի դադարի պահպանման որևէ հնարավորությունից: Մենք պետք է առաջ տանենք վերիֆիկացիոն մեխանիզմների գաղափարը, որը կօգնի մեզ վերադարձնել հրադադարի ռեժիմը, վերականգնել խաղաղությունը, որպեսզի վերադառնանք խաղաղ կարգավորմանը: Մենք չենք կորցնում հույսը, և մենք շարունակելու ենք քրտնաջան աշխատել այս ուղղությամբ:

Լրահոս
Հայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել է 22154 կազմակերպություն Ուղեվարձի գինը թանկացել է. բողոքի ակցիա Արտաշատում (տեսանյութ) Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չազատվենք այս իշխանությունից. Արթուր Վանեցյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն զգալի կնվազի. մանրամասներ ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար. Վազգեն Մանուկյան Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է. Արթուր Վանեցյան Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյան Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը Ովքե՞ր էին Շիրակում Փաշինյանին սատարողները (լուսանկարներ) «Անտանելի գրաքննություն է». Մեդվեդևը մեկնաբանել է սոցցանցերում Թրամփի արգելափակումը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ․ ՈՒՂԻՂ Ինչքան իմքայլական կա իմ հետ որոնողական աշխատանք պետք է անեն Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են «Սիրելի՛ Թայիփ»․ ի՞նչ նամակ է գրել Մակրոնը Էրդոհանին Ես շնորհակալ եմ Լենային անկեղծության համար Պատրաստվեք, պարոն Հարությունյան, ընտանիքիս հետ բնակվելու եմ Ձեր տանը, Դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազն ու Ադրբեջանի գլխավոր դատախազը․ Սեյրան Օհանյան Այս մարդիկ ոչ միայն պարտվել են, այլ շարունակում են պարտության ընթացքը Արցախում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ Ախուրյանի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ՝ մեր ՎԵՐՋԻՆԸ ԱԺ փոխուսապարկ Լենայի շուրթերով դավաճանների իշխող խմբակը ազդարարեց հենց վերջնական կործանման օրակարգը Սարիբեկն ու Գևորգը կամ յոթ «իսկ» «Ժողովուրդ»․ Պատգամավորներին զենքե՞ր կբաժանվեն «Հրապարակ»․ Մեր իրական և առավել ամոթալի պարտությունն սկսվել է նոյեմբերի 9-ից հետո «Ժողովուրդ»․ Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել «Փաստ»․ «Սորոսականները» հրահանգ ունեն ակտիվանալու անվտանգային հարցերում «Ժողովուրդ»․ Ինչու քաղաքապետի մշտական արձակուրդը դադար չունի «Փաստ»․ Փաշինյանը հույս ունի կեղծ ընդդիմություն ձևավորել արտահերթ ընտրությունների անցկացման համար «Հրապարակ»․ Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիևը «Փաստ»․ Փաշինյանը հրահանգել է շրջանառության մեջ դնել հասարակության ականջը շոյող նախագծեր «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին փոխարինող հավանական թեկնածուները «Հրապարակ»․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կհեռանա պաշտոնից. ո՞վ կփոխարինի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 16 Թրամփը 4 օրից կլքի Սպիտակ տունը՝ առանց Բայդենին դիմավորելու Ռուսաստանում շարունակում են առգրավել հայկական համարանիշով մեքենաները Նմաններին բոմժ կոչելն էլ է հաճոյախոսություն Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են. Լենա Նազարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan