Միլանի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

Միլանի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄիլանի քաղաքային խորհուրդը ՀՀ պատվավոր հյուպատոսի ներկայությամբ ընդունել է խորհրդի անդամ Մատեո Ֆորտեի միջնորդությունը, որը վերաբերում է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դատապարտմանն ու Արցախի Հանրապետության ճանաչմանը:

Այս մասին Ֆորտեն հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ ընդգծելով, որ Միլանի քաղաքային խորհուրդը նույն դահլիճում 1997թ. ճանաչել է նաև Հայոց ցեղասպանությունը:

Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Միլանի քաղաքային խորհուրդն ընդունված միջնորդությամբ Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին հանձնարարել է խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում