Հայ ցուցարարներն Արցախի անկախության ճանաչման պահանջով փակել են մի շարք եվրոպական միջպետական մայրուղիներ (տեսանյութ)

Հայ ցուցարարներն Արցախի անկախության ճանաչման պահանջով փակել են մի շարք եվրոպական միջպետական մայրուղիներ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Եվրոպայում բնակվող հայկական սփյուռքի ներկայացուցիչները ԼՂ հակամարտության սրման ֆոնին Արցախի անկախության ճանաչման պահանջով փակել են Բելգիա-Ֆրանսիա միջպետական ճանապարհը:

Ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի տեղի լրատվամիջոցները լուսաբանեն իրենց գործողությունները և որ այդպիսով իրենց ձայնը տեղ հասնի իշխանություններին:

Ակցիայի մասնակիցներից Սիրեկան Մանուկյանն ուղիղ եթերի ռեժիմով ցույց է տվել ակցիայի ընթացքը:

Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ արգելափակվել են Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդռելանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդեռլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ-Բելգիա-Ֆրանսիա մայրուղիները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում