Գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում. Արտակ Զեյնալյան

Գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում. Արտակ Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amԻրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը քիչ առաջ զանգահարել են ծնողներին և տեղեկացրել, որ գտնվում են հոսպիտալում։ Արտակ Զեյնալյանի գրառման մեջ ասվում է.

«Սիրելիներս

Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։

Հիշեցնեմ, երեկ՝ 16.10, 2020թ Մսրդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում