Իրանը զենք կարտահանի և կներկրի՝ հիմնվելով իր պաշտպանական քաղաքականության վրա. Բրիտանիայում Իրանի դեսպան

Իրանը զենք կարտահանի և կներկրի՝ հիմնվելով իր պաշտպանական քաղաքականության վրա. Բրիտանիայում Իրանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը հայտարարել է, որ այսօրվանից սկսած Իրանը զենք-զինամթերք կարտահանի և կներկրի՝ հիմնվելով իր պաշտպանական քաղաքականության սկզբուքների հիման վրա:

«Այսօրվանից սկսած՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (իրանական միջուկային գործարք) ընդունումից 5 տարի անց բոլոր միջազգային սահմանափակումները, որոնք առնչվում են զենքի արտահանմանն ու ներկրմանը և որոնք մեր երկիրը ենթարկվել է ավելի քան 10 տարի, կավարտվեն: Այսօրվանից սկսած Իրանի Իսլամական Հանրապետությունը զենք կվաճառի և կներկրի միայն հիմնվելով իր պաշտպանական քաղաքականության սկզբունքների և կարիքների վրա»,- «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ գրել է դիվանագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում