Վահե Ավետյանի բժշկի ցուցմունքը տապալել է պաշտպանվող կողմի մարտավարությունը
17/07/2013 07:56
Նմանատիպ
«Հարսնաքարի գործով» դատական նիստի ժամանակ հարցաքննվել է ՊՆ զինվորական հոսպիտալի բժիշկ, նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Արման Հակոբյանը, ով դատարանի համար կարեւոր ցուցմունքներ է տվել։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»:
Հոսպիտալի բժիշկը հայտարարել է, որ այն ախտանիշների դեպքում, որոնցով իրենց մոտ է տեղափոխվել Վահե Ավետյանը, բացառվում էր, որ նա կապաքինվեր։ Արման Հակոբյանը հայտարարել է, որ Վահե Ավետյանի մոտ արձանագրվել է գլխուղեղի մահ։ Պաշտպանական կողմն արդեն երկար ժամանակ է փորձում է ապացուցել, թե մահը ծեծի հետեւանքով չի վրա հասել, սակայն բժշկի այս ցուցմունքը տապալում է այս վարկածը»,- գրում է «Հայկական ժամանակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում