AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Թուրքիան ե՞րբ դուրս կշպրտվի Հարավային Կովկասից

 

«Թուրքիայի տարածաշրջանային և գլոբալ հավակնությունների մասին տարբեր վերլուծություններ են արվում։ Սակայն պետք է հաշվի առնել, որ մեկ խնդիր է այդ հավակնությունների առկայությունը տեսական մակարդակում, մեկ այլ հարց է այդ հավակնությունների քայլերի ձեռնարկումը։ Գործնական հարթության վրա Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը փորձում է թուրքական ազդեցությունը տարածել բոլոր ուղղություններով, որի արդյունքում լարվել են Թուրքիայի հարաբերությունները գրեթե բոլոր հարևան երկրների հետ։ Եվ այստեղ պետք է նկատի ունենանք, որ թուրքական ազդեցությունը չի կարող ընդլայնվել ինքնաբերաբար, այն կարող է տեղի ունենալ միայն այլ երկրների շահերի հաշվին։

Իսկ կոնկրետ Հարավային Կովկասի ուղղությամբ Թուրքիայի ակտիվացումը ուղղված է Ռուսաստանի շահերի դեմ։ Եվ պատահական չէ, որ այս համատեքստում Թուրքիան շահարկում է թյուրքախոս ժողովուրդների հարցը։ Մասնավորապես, օգտագործելով Ադրբեջանի հետ իր էթնոքաղաքական կապը՝ Թուրքիան փորձում է Արցախյան հակամարտության վրա լծակներ բանեցնել ու նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը։ Եվ այս նպատակին հասնելու ճանապարհին թուրքական կողմը փորձում է դիմել իր ավանդական գործելակերպին՝ նախ և առաջ ամրապնդել իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում։

Քանի որ տարածաշրջանային հիմնական խաղացողները թույլ չեն տալիս Թուրքիային մշտական ռազմաբազա ունենալ Ադրբեջանում, ապա Թուրքիան փորձում է իր ներկայությունը հակամարտության գոտում հաստատել Սիրիայից և Լիբիայից բերված ահաբեկիչների միջոցով։ Իսկ զինյալ ահաբեկիչների ներգրավվածությունը հակամարտության գոտում ողջ տարածաշրջանի համար անկայունության հիմքեր ստեղծելու պայմաններ է ապահովում, ինչը հատկապես վտանգավոր է Ռուսաստանի համար, քանի որ այդ զինյալները կարող են հակամարտության գոտուց ուղղակի տեղափոխվել Հյուսիսային Կովկաս և ահաբեկչական գործողություններ իրականացնել։ Եվ այս տրամաբանությամբ է պայմանավորված, որ ռուսական կողմից պաշտոնական մակարդակով անընդհատ մտահոգություններ են հնչում հակամարտության գոտում Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղակայման հարցի շուրջ։

Նույնիսկ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը կոնկրետ տեղեկություններ հրապարակեց Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկանների Արցախյան հակամարտության մեջ ներգրավվելու կապակցությամբ։ Սակայն Ռուսաստանի կողմից հնչող այս մտահոգությունները անտեսվում են թուրքադրբեջանական տանդեմի կողմից։ Տարբեր միջազգային լրատվականներում շարունակվում են հրապարակվել տեղեկություններ, թե Թուրքիան գրոհայինների նոր խմբեր է գործուղում Ադրբեջան։ Այս դեպքում Ռուսաստանին այլընտրանք չի մնում, քան ավիահարվածների թիրախ դարձնել Սիրիայում ահաբեկիչների վարժեցման որջերը, սակայն հակաահաբեկչական գործողությունները չեն կարող ավարտվել միայն այս օպերացիայի շրջանակում, քանի որ ահաբեկչական վտանգը ընդհուպ մոտեցել է Ռուսաստանի սահմաններին։

Եվ այս համատեքստում հետաքրքրական է, որ ռուսական ՏԱՍՍ լրատվականին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ռուսաստանի իշխանությունների մակարդակով քննարկվում է հակամարտության գոտում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հարցը, քանի որ դրա համար օրինական հիմքեր կան։ Իսկ Թուրքիան, զգալով, որ գրոհայինների միջոցով իր աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու ջանքերն ուղղակի կարող են ջուրն ընկնել, փորձում է խաղարկել այս անգամ Ղրիմի հարցը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան Ղրիմը չի ճանաչում որպես Ռուսաստանի տարածք և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Մեծ հաշվով, Թուրքիային Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չի էլ հետաքրքրում։ Սրանով թուրքական կողմը փորձում է հարվածել Ռուսաստանի դիրքերին՝ օգտագործելով նաև Ղրիմի թաթարների գործոնը։ Ուստի պետք է սպասել, որ շուտով Ռուսաստանի գործողությունների արդյունքում Թուրքիան ոչ միայն դուրս է շպրտվելու Հարավային Կովկասից, այլևս զսպելու է իր հավակնությունները Ղրիմի ուղղությամբ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Դադարեցնում եմ հացադուլը, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կրելու է ամբողջական պատասխանատվություն. Կիմ Բալայան Փաշինյանն այսօրվա գրառմամբ ուղղակիորեն ընդունում է Այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի. Մհեր Մկրտչյան (տեսանյութ) Ստորագրված փաստաթղթում կետը բացակայում է․ Մ․ Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել Պահանջում ենք ստիպել Ադրբեջանին ազատել հայ գերիներին. մտավորականները երթ իրականացրին (տեսանյութ) «ԵՄ-ն, չդատապարտելով Թուրքիային, թույլ է տալիս կարծել, որ կարող է շարունակել ներկայիս վարքագիծը»․ Հունաստանի ԱԳ նախարար Կոչ ենք անում մեր հայրենակիցներին իրենց մասնակցությունն ունենալ այս կարևորագույն հարցի լուծմանը. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 29 Հենց հիմա մեր զորքը պետք է տանել, տեղադրել ադրբեջանական զորքի դիմաց Պատերազմի ընթացքում Վ. Մանուկյանը և Դ. Շահնազարյանը հանդես եկան փրկօղակ լուծման առաջարկով. «Այլընտրանքային նախագծեր» Ֆիզուլիում ականի պայթյունից զոհվել է 5 ադրբեջանցի Ու՞մ շնորհակալ լինեն, գերագույն գլխավոր հիստերիկի՞ն, ով աղետ բերեց իրենց գլխին Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն հայ գերիների մասին. դրա համար ժամկետներ են սահմանվել Անհետ կորած ու գերի զինծառայողների ծնողների ակցիան Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ Մեր տղերքին կվերադարձնենք, հետո կլուծենք սրանց հարցերը. Ռ. Մխիթարյան (տեսանյութ) Մոտ 1000-1200 հեկտար նռան այգիներ ենք կորցրել, 45-50 հազար հեկտար` հացազգիների դաշտեր. Հրաչ Բերբերյան Ռուսական կործանիչները հարվածել են Լաթաքիայում ջիհադական հենակետերին Այսօր Հայաստանում չկա իշխանություն, որ ի վիճակի է զբաղվել գերիների խնդրով ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին կմասնակցեն տեսակոնֆերանսի Մտավորականները ակցիա են անում Շառլ Ազնավուրի հրապարակում. ՈՒՂԻՂ Ֆեյքերի բանակը «քսի» է տրվել նաև մեզ վրա. Զինծառայողի մայր Ուկրաինան զորավարժությունների ժամանակ օգտագործել է արցախյան պատերազմում «աչքի ընկած» թուրքական ԱԹՍ-ները. Военный Обозреватель Պետք չէ սպասել, որ Նիկոլ Փաշինյանը կմոտենա հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին. Սաթիկ Սեյրանյան Էլինար Վարդանյան. Ռազմական դրությունը պետք է վերացվի Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով Արցախի շարքային քաղաքացու գլխավոր հույսը ռուս զինվորն է. Սենոր Հասրաթյան Խմբագիրներն այցելել են հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն Ժամկետային զինծառայողների ծնողները ակցիա են անում Կառավարության մոտ. ՈՒՂԻՂ Պոմպեոն հայտարարել է, որ ՌԴ-ի ու Չինաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառն Իրանին ցուցաբերված աջակցությունն է «Իսրայելցի գործակալները, անկասկած, կանգնած են իրանցի գիտնականի սպանության ետևում». ամերիկացի վերլուծաբան «Փաստ»․ Երկրում անիշխանություն է, իսկ իշխանավորները շարունակում են աթոռներից կառչած մնալ «Հրապարակ». «Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները «Փաստ»․ Իշխանությունները «մոբը» դարձրել են քաղաքական գործիք «Փաստ»․ Իշխանավորները մտահոգ են իրենց «ապագայով» «Հրապարակ». ՊՆ-ում էլ է անիշխանություն «Հրապարակ». Մոտ 25 հազար արցախցի տնազուրկ է դարձել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 28 Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այսօր առավել քան անհրաժեշտ է. Միքայել Համբարձումյան Հայաստանի դատարանները վերահաստատում են Նիկոլ Փաշինյանին ապօրինություններում չաջակցելու վճռականությունը. Իշխան Սաղաթելյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan