Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում. ԱԻՊԾ

Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում. ԱԻՊԾ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amԱրցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ահազագնում է՝ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:

«Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում:

Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ»,- ասված է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում