Երևանում հանդիպել են Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահները

Երևանում հանդիպել են Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է Ռոբերտ Քոչարյանի ու Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի հանդիպման մասին տարածված տեղեկությունները։

«Այո, իրոք երեկ Նախագահ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնաթող Նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ։ Տեղի է ունեցել նաև հանդիպում ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։ Քննարկումների թեման բնականաբար մեկն է՝ Արցախը։ Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում այսպիսի խորհրդատվությունները պարբերական են լինելու», – Yerevan.today-ին ասել է Սողոմոնյանը։

«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Հիշեցնենք, որ երեկ Արցախի պաշտոնաթող երկու նախագահները հանդիպել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում