AM | RU
USD
EUR
RUB

Այս պատերազմը նախաձեռնել է Թուրքիան Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու իր երազանքին հասնելու նպատակով․ ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հոկտեմբերի 22-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգի «Ընթացիկ խնդիրներ» կետի ներքո Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվեց «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

ԱԳՆ հաղորդմամբ՝ քննարկման ժամանակ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչներին նախ տեղեկացրեց հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ քաղաքական և դիվանագիտական շփումների մասով։

Իր ելույթում դեսպան Պապիկյանն անդրադարձավ հետևյալ հարցերին։

Ադրբեջանը, ոտնահարելով մարդասիրական հրադադարի հաստատման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին և 17-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, երկու անգամն էլ գործել է Թուրքիայի ուղակի ազդեցության ներքո։ Ինչը վկայում է, որ Անկարան ուղղակիորեն ներգրավված է, եթե չասենք կառավարում է Ադրբեջանում որոշումների կայացման գործընթացը։

Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ հետ համագործակցության մերժում.

Նման որոշման հավանաբար պատճառներն են Ադրբեջանի զինված ուժերի շրջանում ահռելի մեծ կորուստները, որն Ադրբեջանի հասարակության դժգոհության և ընդվզում կարող է առաջացնել։

Հայկական կողմի հաշվարկներով Ադրբեջանի կորուստները կազմում են մոտ 7 հազար, որոնցից 937-ի տվյալներն արդեն նույնականացվել են հայ մասնագետների կողմից։

Ադրբեջանը չի հրապարակում ռազմական զոհերի վերաբերյալ տվյալները և մերժում է ԿԽՄԿ ծառայությունները, ինչը բնորոշ վարքագիծ է պատերազմող որևէ ավտորիտար բռնապետության համար։

Երկրորդ հնարավոր պատճառը ԿԽՄԿ ծառայությունները մերժելու համար օտար ահաբեկիչ գրոհայինների առկայությունն է։ Կարմիր Խաչի կամ այլ միջազգային ներկայության պարագայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկիչների և ջիհադիստների ներգրավման փաստերը էլ ավելի բացահայտ կդառնան։

Ադրբեջանի ապատեղեկատվական և քարոզչական բնույթի քայլեր.

Այդ երկրում, որտեղ խոսքի ազատությունն ի սկզբանե ոտնահարված էր, ագրեսիայի մեկնարկից ի վեր մամուլի և խոսքի ազատության էլ ավելի խստ սահմանափակումներ են մտցվել։ Այս պայմաններում ականատես ենք դառնում Ադրբեջանից կողմից ապատեղեկատվության և կեղծ լուրերի մեծ հոսքերի։

Դեսպան Պապիկյանը կոչ արեց միջազգային հանրությանը վերապահումներով վերաբերել Ադրբեջանի քարոզչական նարատիվներին՝ խուսափելու համար Արցախի և Հայաստանի դեմ տարվող տեղեկատվական պատերազմի ծուղակում հայտնվելուց։

Դեսպան Պապիկյանը նաև կոչ արեց զերծ մնալ հայտարարություններից, որոնք հիմնված կլինեն ադրբեջանական կողմի հայտարարությունների վրա՝ առանց անկողմնակալ աղբյուրների հաստատումների։

Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի համատեքստում Թուրքիայի դերը, ներառյալ օտար ահաբեկիչ զինյալներ վարձելու և Ադրբեջան տեղափոխելու առումով.

Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հնչող հերքումների, այս հանգամանքն այլևս կասկածից վեր է։ Այս առումով դեսպան Պապիկյանը մեջբերեց Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը հոկտեմբերի 20-ին կայացած Նախագահական կաբինետի հանդիպումից հետո, որտեղ վերջինս հայտարարել էր, որ ընդլայնվում են Թուրքիայի հետաքրքրության ուղղությունները, որտեղ «Թուրքիան ներգրավված է ուղիղ կամ անուղակի կերպով՝ կշարունակի կանգնել իր քույրերի և եղբայրների կողքին բոլոր տարածաշրջաններում՝ Բալկաններից մինչ Կովկաս, Ասիայից մինչև Աֆրիկա։ Իսկ այն երկրների համար, որոնք երազում են Թուրքիային հանեն այս աշխարհագրական տարածքից, որն իրենք պաշտպանել են որպես իրենց հայրենիք, Թուրքիան մղձավանջի կվերածի»։

Այս ամենը անկասկած վկայում է այն մասին, որ ներկայիս պատերազմում Ադրբեջանը չէ հիմնական դերակատարը. այս պատերազմը նախաձեռնել է Թուրքիան Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու իր երազանքին հասնելու նպատակով։

Ադրբեջանին Թուրքիայի կողմից սպառազինությունների մատակարարում.

Թուրքական արտադրության սպառազինությունների կիրառումը առանցքային նշանակություն ունի Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների տեսանկյունից։

Դեսպանը բարձր գնահատեց ԵԱՀԿ մասնակից որոշ երկրների որոշումը դադարեցնել տեխնոլոգիաների և մասերի արտահանումը Թուրքիա և կոչ արեց ԵԱՀԿ մյուս մասնակից երկրներին հետևել այդ օրինակին՝ որպես քաղաքական և սոցիալական պատասխանատվության դրսևորում։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք.

Ադրբեջանը, Արցախի և նրա ժողովրդի դեմ մղվող լայնածավալ պատերազմով, ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախը երբեք և որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անկախ պետականության միջազգային ճանաչումը կարող է ձևավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը և ապահովությունը երաշխավորելու համար անհրաժեշտ քաղաքական և իրավական ձևաչափը։

Դեսպանը կոչ արեց ԵԱՀԿ մասնակից երկրներին անդրադառնալ այս խնդրին՝ Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և օտար ահաբեկիչ գրոհայինների մասնակցությամբ սանձազերծած պատերազմի համատեքստում։

Հայաստանը մշտապես հանդես է եկել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման առաջին օրվանից հայտարարել էր, որ որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այս մոտեցումը մերժվել է Ադբեջանի կողմից։

Ադրբեջանը մտադիր էլ չի հակամարտության որևէ կարգավորում փնտրել որն ընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար և դիտարկումը ռազմական ճանապարհով խնդրի լուծումը որպես միակ տարբերակ։

Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի հաստատման վերաբերյալ երկու պայմանավորվածություներն էլ ոտնահարելու պայմաններում Հայաստանի վարչապետը միայն փաստել է ակնհայտ իրականությունը, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ կարգավորման և հետևաբար այս փուլում հակամարտության դիվանագիտական խաղաղ կարգավորման նախադրյալներ չկան։

Թուրքիան և Ադրբեջանը մշտապես փորձում են Հայաստանի Հանրապետությանը վերագրել ահաբեկչության առնչվող մտածածին դեպքեր, դեպքեր, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անկախության վերականգնումից տարիներ եթե ոչ տասնամյակներ առաջ։ Դրանք անհաջող փորձեր են, և նպատակ ունեն, ինչ որ կերպ, արդարացնել Թուրքիայի կողմից պետական մակարդակով հովանավորվող ահաբեկչությունը։

Թուրքիան համագործակցում է ահաբեկիչների հետ և օգտագործում վերջիններիս որպես գործիք Օսմանյան կայսրության վերակենդանացման իր դատապարտելի քաղաքականությունն իրագործելու համար։

Ավարտելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1920թ․ սեպտեմբերին, թուրքական բանակը հարձակվեց Հայաստանի առաջին Հանրապետության վրա՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել Հայոց Ցեղասպանության թուրքական ծրագիրը և ոչնչացնել Հայաստանը։ Հարյուր տարի հետո, 2020թ-ի սեպտեմբերին Թուրքիայի կողից մշակված ադրբեջանական լայնածավալ ագրեսիան գալիս է ապացուցելու, որ ոչինչ չի փոխվել։ 100 տարի անց Հայաստանը և հայ ժողովուրդը, այսօր պայքարում է ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական-ջիհադիստական համախմբված ուժերի դեմ։

Լրահոս
Գլխավոր հողատուն իր վերջին գրառմամբ հերթական անգամ փորձում է մանիպուլացնել Գլխավոր հողատուն իր վերջին գրառմամբ հերթական անգամ փորձում է մանիպուլացնել Դադարեցնում եմ հացադուլը, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կրելու է ամբողջական պատասխանատվություն. Կիմ Բալայան Փաշինյանն այսօրվա գրառմամբ ուղղակիորեն ընդունում է Այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի. Մհեր Մկրտչյան (տեսանյութ) Ստորագրված փաստաթղթում կետը բացակայում է․ Մ․ Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել Պահանջում ենք ստիպել Ադրբեջանին ազատել հայ գերիներին. մտավորականները երթ իրականացրին (տեսանյութ) «ԵՄ-ն, չդատապարտելով Թուրքիային, թույլ է տալիս կարծել, որ կարող է շարունակել ներկայիս վարքագիծը»․ Հունաստանի ԱԳ նախարար Կոչ ենք անում մեր հայրենակիցներին իրենց մասնակցությունն ունենալ այս կարևորագույն հարցի լուծմանը. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 29 Հենց հիմա մեր զորքը պետք է տանել, տեղադրել ադրբեջանական զորքի դիմաց Պատերազմի ընթացքում Վ. Մանուկյանը և Դ. Շահնազարյանը հանդես եկան փրկօղակ լուծման առաջարկով. «Այլընտրանքային նախագծեր» Ֆիզուլիում ականի պայթյունից զոհվել է 5 ադրբեջանցի Ու՞մ շնորհակալ լինեն, գերագույն գլխավոր հիստերիկի՞ն, ով աղետ բերեց իրենց գլխին Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն հայ գերիների մասին. դրա համար ժամկետներ են սահմանվել Անհետ կորած ու գերի զինծառայողների ծնողների ակցիան Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ Մեր տղերքին կվերադարձնենք, հետո կլուծենք սրանց հարցերը. Ռ. Մխիթարյան (տեսանյութ) Մոտ 1000-1200 հեկտար նռան այգիներ ենք կորցրել, 45-50 հազար հեկտար` հացազգիների դաշտեր. Հրաչ Բերբերյան Ռուսական կործանիչները հարվածել են Լաթաքիայում ջիհադական հենակետերին Այսօր Հայաստանում չկա իշխանություն, որ ի վիճակի է զբաղվել գերիների խնդրով ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին կմասնակցեն տեսակոնֆերանսի Մտավորականները ակցիա են անում Շառլ Ազնավուրի հրապարակում. ՈՒՂԻՂ Ֆեյքերի բանակը «քսի» է տրվել նաև մեզ վրա. Զինծառայողի մայր Ուկրաինան զորավարժությունների ժամանակ օգտագործել է արցախյան պատերազմում «աչքի ընկած» թուրքական ԱԹՍ-ները. Военный Обозреватель Պետք չէ սպասել, որ Նիկոլ Փաշինյանը կմոտենա հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին. Սաթիկ Սեյրանյան Էլինար Վարդանյան. Ռազմական դրությունը պետք է վերացվի Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով Արցախի շարքային քաղաքացու գլխավոր հույսը ռուս զինվորն է. Սենոր Հասրաթյան Խմբագիրներն այցելել են հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն Ժամկետային զինծառայողների ծնողները ակցիա են անում Կառավարության մոտ. ՈՒՂԻՂ Պոմպեոն հայտարարել է, որ ՌԴ-ի ու Չինաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառն Իրանին ցուցաբերված աջակցությունն է «Իսրայելցի գործակալները, անկասկած, կանգնած են իրանցի գիտնականի սպանության ետևում». ամերիկացի վերլուծաբան «Փաստ»․ Երկրում անիշխանություն է, իսկ իշխանավորները շարունակում են աթոռներից կառչած մնալ «Հրապարակ». «Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները «Փաստ»․ Իշխանությունները «մոբը» դարձրել են քաղաքական գործիք «Փաստ»․ Իշխանավորները մտահոգ են իրենց «ապագայով» «Հրապարակ». ՊՆ-ում էլ է անիշխանություն «Հրապարակ». Մոտ 25 հազար արցախցի տնազուրկ է դարձել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 28
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan