Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը

Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԿոնգրեսական Ադամ Շիֆն Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

«Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են սանձազերծել Արցախի դեմ՝ ռմբակոծելով քաղաքացիներին, եկեղեցիները և իրականացնելով պատերազմական հանցագործություններ: Տասնյակ քաղաքացիներ են զոհվել: Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին տեղահանվել է: Ես ԱՄՆ-ին պաշտոնապես կոչ եմ անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է կոնգրեսականը:

Շիֆը նշել է, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի պատմությունը կրկնվի:

«Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմ մղել, ԱՄՆ-ը, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակորեն հայտարարեն, որ նրանք իրենց նպատակներին չեն հասնի: Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն այս պատերազմը, ապա կլինեն հետևանքներ: ԱՄՆ-ը չի կարող անտարբեր լինել այս ամենի հանդեպ:

Ես Հայաստանի կողքին եմ, ես Արցախի կողքին եմ»,– գրել է Ադամ Շիֆը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում