Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը (տեսանյութ)

Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄիացյալ Նահանգները կկարողանա հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ կիրակի հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով իր աջակիցների առաջ Նյու Հեմփշիրում:

Վերջինիս ելույթը հեռարձակվել է ամերիկյան լրատվական հեռուստաալիքներով: Թրամփը նշել է, որ Վաշինգտոնն աշխատում է Բաքվի և Երևանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

«Մենք ամեն ինչ կարգի կբերենք: Դա իմ կարծիքով հեշտությամբ տեղի կունենա: Պետք է որ հեշտ լինի, երբ գիտես, թե ինչ ես անում»,– ասել է ամերիկացի առաջնորդը:

Նշենք, որ այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է հորդորել Ադրբեջանին ընդունել Հայաստանի հետ հրադադարի պայմանավորվածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում