Մակրոնի պատասխանն Էրդողանին․ Մեր պատմությունը բռնապետություններին ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է

Մակրոնի պատասխանն Էրդողանին․ Մեր պատմությունը բռնապետություններին ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանել է Թուրքիայի նախագահի հայտարարություններին։

«Մենք երբեք չենք ընկրկի:

Մենք փայփայում ենք ազատությունը, մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրության մեջ:

Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է:

Մենք կշարունակենք:

Մենք հարգում ենք բոլոր տարբերությունները՝ խաղաղության ոգով:

Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը:

Մենք կշարունակենք:

Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին»,- գրել է Մակրոնը:

Հիշեցնենք, որ Էրդողանի հայտարարություններից հետո Ֆրանսիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում