Առուշ Առուշանյանը համտեղում է քաղաքապետի պաշտոնն ու գնդացրորդի ծառայությունը (տեսանյութ)

Առուշ Առուշանյանը համտեղում է քաղաքապետի պաշտոնն ու գնդացրորդի ծառայությունը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄեր ջոկատը հոկտեմբերի 1-ից մինչ օրս խնդիր է կատարում, իսկ համայնքային գործողությունները, երբ 2-3 ժամ ժամանակ է լինում, այդ ընթացքում ենք փորձում կարգավորել: Տարբեր տեղերում ռազմական խնդիրներ ենք լուծել, մինչ օրս էլ խրամատում ենք, լուծում ենք: Այս մասին «ԱրմՆյուզ» ՀԸ «Անվտանգության գործոն» հաղորդման ընթացքում հայտարարել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ով համատեղում է գնդացրորդի ծառայությունն ու համայնքի ղեկավարի պաշտոնը:

Նրա տեղեկացմամբ՝ համայնքապետարանի աշխատակիցները 24 ժամ աշխատում են: «Ստացվում է` ամեն ինչ փառքով-պատվով կատարում ենք»,– նշել է նա:

Դիտարկմանը, թե Գորիսը, լինելով խոշոր հանգույց, շատ մեծ ծանրաբեռնվածության տակ է, և հարցին՝ քաղաքային իշխանությունները կարողանո՞ւմ են հասցնել աշխատել բոլոր ուղղություններով, Առուշանյանը պատասխանել է. «Չեմ ուզում բարձր գնահատականներով խոսել, բայց, համենայն դեպս մեր առաջ դրված խնդիրը պատշաճ մակարդակով կատարվում է, և որևիցե թերացում մինչ այս պահը չի եղել, և համոզված եմ՝ չի էլ լինի: Կոնկրետ Գորիս քաղաքի վրա դրված բեռը մեծ է, բայց մենք սյունեցի ենք, մեր ողնաշարը պինդ է, մինչև հաղթանակի կետը տանող ենք»:

Առուշանյանը նշել է, թե ջոկատի կազմում հիմնականում Գորիսի գյուղերից են, իսկ հատվածներից մեկում պատասխանատուն ինքն է: «Կամավորներ են, մեծ մասն անցել են Արցախյան, Ապրիլյան քառօրյա պատերազմներով: Ոգին տեղն է, առողջությունը՝ ուժեղ: Խնդիրը մեկն է՝ պետք է հաղթենք, ու դրա համար երկու կարծիք չկա»,– ասել նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում