Ֆրանսիայի ՆԳ նախարարը Թուրքիային արգելել է «միջամտել իր երկրի ներքին գործերին»

Ֆրանսիայի ՆԳ նախարարը Թուրքիային արգելել է «միջամտել իր երկրի ներքին գործերին»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՖրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերար Դարմանինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու մասին հայտարարությունից հետո երեքշաբթի Թուրքիային արգելել է միջամտել իր երկրի ներքին գործերին, գրում է almasdarnews.com կայքը։

«Բնական է՝ ցնցված ենք, որ արտաքին ուժերը միջամտում են Ֆրանսիայի ներքին իրադարձություններին»,- նշել է Դարմանին՝ հավելելով, որ նկատի ունի Թուրքիային և Պակիստանին, որոնց խորհրդարանները հավանություն են տվել բանաձևին, որը կառավարությանը ստիպում է Փարիզից հետ կանչել իրենց պատվիրակին։

«Թուրքիան չպետք է խառնվի Ֆրանսիայի ներքին գործերին»,- ընդգծել է Դարմանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում