Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում ԼՂ-ում տուժած անձանց օգնելու համար

Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում ԼՂ-ում տուժած անձանց օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԼյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ԼՂ-ում հակամարտությունից տուժած անձանց օգնելու համար:

Այս մասին հայտնի է դարձել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջից:

Նշվում է, որ Լյուսքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում իր գործունեության համար, հակամարտությունից տուժած հազարավոր քաղաքացիական անձանց օգնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում