Իրանի երկինքը բանակի ՀՕՊ ստորաբաժանման կարմիր գիծն է

Իրանի երկինքը բանակի ՀՕՊ ստորաբաժանման կարմիր գիծն է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԻԻՀ բանակի հակաօդային պաշտպանության հրամանատարը երկրի հյուսիսարևմտյան սահմաններ կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Իրանի երկինքը բանակի ՀՕՊ ստորաբաժանման կարմիր գիծն է: Այս մասին գրում է Pars Today-ը։

Գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը չորեքշաբթի օրը երկրի հյուսիս-արևմտյան սահմաններ կատարած այցի ժամանակ հայտարարել է. «Իրանի հյուսիսարևմտյան սահմաններին տեղակայված ՀՕՊ ստորաբաժանումները 24 ժամ վերահսկում են երկրում գտնվող 3700 օդային կետերում իրականացվող բոլոր տեղաշարժերը:

Բրիգադային գեներալ Սաբահիֆարդը հավելել է. «ԻԻՀ բանակի հակաօդային պաշտպանությունը որևէ երկրի թույլ չի տա խախտել Իրանի օդային տարածքը և ագրեսիա իրականացնել»:

Իրանի արևմտյան Ատրպատական նահանգը Խոդաաֆարին շրջանում 135 կմ երկարությամբ ընդհանուր սահման ունի Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև ընթացող հակամարտության տարածքի հետ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր փուլի մեկնարկից ի վեր տասնյակ ականներ ու հրթիռներ են ընկել Խոդաաֆարին շրջանի տարածքում:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, ավելի վաղ, հակամարտող կողմերին զգուշացրել էր, ասելով. «Իրանը չի հանդուրժելու իր տարածքի դեմ ուղղված որևէ տեսակի սպառնալիք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում