Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ։ Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմը, նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է՝

• «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

• «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

• «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

• «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

• «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

• «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը,

• Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը,

• «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը,

• «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը,

• Հայաստանի Հանրապետության կառավարության և ճապոնիայի կառավարության միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը,

• «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը,

• «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ – փուլ 1» – մասհանման ժամկետի երկարաձգում»» նամակ – համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը և

• «Հայաստանի Հանրապետության և վերականգնման վարկերի բանկի միջև «համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 – մասհանման ժամկետի երկարաձգում»» նամակ – համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում