Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը

Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԱդրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը, հարվածը, սակայն, եղել է հարակից ձորակի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Հակառակորդը փորձում էր թիրախավորել Շուշին, սակայն հարվածը եղավ հարակից ձորի ուղղությամբ: Հեռվից այս պահին էլ ձայներ են լսվում: Քիչ առաջ էլ ճշտեցինք, որ այդ ուղղությամբ շարունակվում են ռազմական գործողությունները, ինչպես նաև աշխատում է հայկական կողմի ՀՕՊ-ը»,– նշեցին ԱԻՊԾ-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում