Նա էլ լույս դար­ձավ

Նա էլ լույս դար­ձավ

ՀՀ ԶՈՒ հոգևոր ա­ռաջ­նոր­դու­թյան հոգևո­րա­կան­նե­րը հա­կա­ռա­կոր­դի սկ­սած պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րից հայ զին­վոր­նե­րի կող­քին են` ուս ու­սի, ա­ռանց նա­հան­ջի։ Զենք ու խաչ հա­մա­տե­ղած նրանք էլ են կռ­վում` ան­սա­սան պա­հե­լով մեր հա­վատն ու հայ­րե­նի­քը։

Ե­կե­ղե­ցու խո­րա­նին ծա­ռա­յող­նե­րը, որ երկ­նա­յին զոր­քին՝ հրեշ­տակ­նե­րին էին ներ­կա­յաց­նում, այս օ­րե­րին մեր պա­հա­պան հրեշ­տակ­նե­րը ե­ղան սահ­ման­նե­րին։
Օ­րեր ա­ռաջ երկ­նա­յին ար­քա­յու­թյա­նը միա­ցավ ՀՀ ԶՈՒ հոգևոր ա­ռաջ­նոր­դի օգ­նա­կան բա­րեշ­նորհ Նա­րեկ սար­կա­վա­գը։

Աստ­վա­ծա­սի­րու­թյան, մար­դա­սի­րու­թյան և հայ­րե­նա­սի­րու­թյան կեր­պար էր Նա­րե­կը։ Ըն­կեր­նե­րը հի­շում են նրա հետ անց­կաց­րած օ­րե­րը, մի պահ ու­զում են չհա­վա­տալ, որ փոք­րա­մար­մին հս­կա Նա­րե­կը էլ չկա։ Կյան­քը գնա­հա­տող էր, ա­մեն երևույ­թի լա­վա­տե­սու­թյամբ էր նա­յում։ Հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան գոր­ծին լծ­վեց` զո­հե­լով ա­մե­նա­թան­կը` իր կյան­քը։
Փա՛ռք այս սերն­դին…
Փա՛ռք ան­պար­տե­լի ու հա­վերժ ապ­րող հա­յոր­դի­նե­րին։

Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ
Ար­ցախ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում