Եվրահանձնաժողովը կազմել է Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների թիրախների ցանկը․ The Arab Weekly

Եվրահանձնաժողովը կազմել է Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների թիրախների ցանկը․ The Arab Weekly

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Եվրամիությունն Անկարայի դեմ առաջիկա պատժամիջոցների մասին խոսակցությունների ֆոնին դատապարտել է Թուրքիայի կողմից էներգապաշարների EastMed հետախուզման գործունեության ընդլայնումը, գրում է The Arab Weekly-ն։

Եվրոպացի դիվանագետները AFP գործակալությանը հայտնել են, որ Եվրահանձնաժողովը կազմել է տնտեսական հնարավոր պատժամիջոցների թիրախների ցանկ, որը կարող է հարված հասցնել Թուրքիայի զբոսաշրջային և տրանսպորտային հատվածներին։ Նշվում է, որ դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում կորոշվի՝ արդյոք ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ։

Ավելի վաղ ԵՄ-ն դատապարտել էր Թուրքիայի «խորապես ցավալի» հայտարարությունն այն մասին, որ Անկարան երկարացնում է Հունաստանի և Կիպրոսի տնտեսական գոտի հանդիսացող ջրերում գազի պաշարների որոնման աշխատանքները։

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջոզեֆ Բորելի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ «Կիպրոսի և Հունաստանի ջրային գոտիներում Թուրքիայի կողմից շարունակվող սեյսմահետախուզական աշխատանքների անցկացումը խորը ափսոսանք են առաջացնում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում