Լավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

Լավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Նոյեմբերի 5-ին գերմանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հայկո Մաասի միջև:

Ինչպես հաղորդում է ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը, նախարարներն այլ հարցերի հետ մեկտեղ քննարկել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորումը:

«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության հարցով: Կողմերը վերահաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների՝ հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների շուտափույթ իրագործման անհրաժեշտությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում