AM | RU
USD
EUR
RUB

Արիզոնայում քվեաթերթիկների 90%-ի ամփոփումից հետո Բայդենի՝ Թրամփի նկատմամբ առավելությունը զգալի կրճատվել է

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ գործող նախագահ, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը կայացած նախագահական ընտրություններում վճռորոշ համարվող նահանգներից մեկում՝ Արիզոնայում, կտրուկ կրճատել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի առավելությունը, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Պաշտոնապես ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, քվեաթերթիկների 90%-ի ամփոփումից հետո Բայդենն ունի ձայների մոտ 50,1%-ը, իսկ Թրամփը՝ 48,5%։ Այս պահին դեմոկրատ թեկնածուի օգտին 46 257 քվեաթերթիկ ավել կա, քան Թրամփի օգտին, մինչդեռ ավելի վաղ այս նահանգում Բայդենը շատ ավելի զգալի առավելություն ուներ։

Associated Press գործակալությունն ու Fox News հեռուստաալիքն ավելի վաղ ներկայացրել են կանխատեսումներ, որոնց համաձայն՝ Արիզոնայում առաջատարը Բայդենն էր։ Մի շարք այլ հեղինակավոր լրատվամիջոցներ, այդ թվում նաև CNN-ը, նշում են, որ այս նահանգում քվեարկության արդյունքներն առայժմ հստակ չեն, սակայն միևնույն ժամանակ նաև ընդունում են, որ առավելությունը Բայդենինն է։

Թրամփի ընտրական շտաբի ներկայացուցիչներն, իրենց հերթին, վստահություն են հայտնել, որ Արիզոնայում կհաղթի հանրապետական թեկնածուն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։

Լրահոս
Ռուսաստանում շարունակում են առգրավել հայկական համարանիշով մեքենաները.168.am Նմաններին բոմժ կոչելն էլ է հաճոյախոսություն Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են. Լենա Նազարյան Արցախում ռազմական գործողություններից հետո հումանիտար ճգնաժամ է սկսվել. Թանդիլյան Որքա՞ն պարգևավճար են ստացել դատախազությունում 2020թ.-ին Համակերպվել այս վիճակի հետ նշանակում է՝ համակերպվել հայրենիքը կորցնելու հետ․ Իշխան Սաղաթելյան Մասնագիտացված դատավորների ինստիտուտ հիմնելը վտանգավոր նախաձեռնություն է. Արա Զոհրաբյան (տեսանյութ) Պատերազմում զոհվածների 23 չհայտնած անուն․ Razm.info Ալիևի պահանջների ու Նիկոլի «հավասարակշռության» միջև Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Ղարաբաղյան հարցը Մոսկվայում Փաշինյանը պետք է պայման դներ՝ մինչև գերիների հարց չլուծվի, այլ հարց չքննարկել․ Վ. Մանուկյան Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը» Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է գյումրեցիների հետ․ ՈՒՂԻՂ Լուսինե Քոչարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են Մոլդովայի նորընտիր նախագահն ասել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցել Ռուսաստանը սկսել է ավելի վաղ ԱՄՆ-ի հետ կնքված Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը. ՌԴ ԱԳՆ Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու ուղղությամբ «ձեր ջանքերը»․ Ս. Օհանյան ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Տղերք, Դուք ձեր մահն էլ ծառայեցրեցիք հայրենիքին, մենք Ձեզ ուժեղ Հայրենիք ու Հաղթանակ ենք պարտք... «Ուսապարկները» գտել են, թե ինչպես Զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ» Արտակ Զաքարյան. Նիկոլ, Ալիևներն եկել են Շուշի, ու՞ր եք Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները «Հայրենիք» զորախմբի անդամները՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Որ հեռուստաընկերություններն են ստացել հանրապետական սփռման համար բավարար վարկանիշային միավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մոսկվայում կհանդիպեն ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Պատմաբան Հայկ Դեմոյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության, Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Մինչ հազարավոր ծնողներ սգում են՝ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում Այսօր զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունիում և Այգեստանում. ԱԻՊԾ Ղրիմում հայտնել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկի նախապայմանները Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 396 դեպք ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար՝ 2020թ.-ի 3-րդ և 4-րդ եռամսյակների արդյունքներով «Ժողովուրդ». Հայաստանում դեղատների գործելաոճը վերահսկողությունից դուրս է մնացել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan