Ադրբեջանի քրդերը բողոքում են բռնի ձուլման առնչությամբ

Ադրբեջանի քրդերն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ ասիմիլիացիայի, որին ստիպված են ենթարկվել, տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը: «Ադրբեջանում քրդերենի և քրդերի մշակույթի պահպանման հարցը մշտապես եղել է արդի և կենսական կարևորություն ունեցող»,- հայտարարել է Ադրբեջանում քրդական երիտասարդական Rojhat կազմակերպության ղեկավար Նիջաթ Ջաբրոլովը:

Նա իր դժգոհությունն է հայնտել ադրբեջանցիների շրջանում քրդերի ստիպողական ասիմիլիացիայի կապակցությամբ: Rojhat-ի ղեկավարը նշել է, որ ներկայում ցանկացած հարյուր քրդից մայրենի լեզվին տիրապետում է միայն հինգը: Նիջաթ Ջաբրիլովի խոսքերով’ քրդերի հեշտ ձուլմանը նպաստում է այն հանգամանքը, որ Ադրբեջանում իրենք չեն բնակվում կոմպակտ կերպով: Քրդական երիտասարդական կազմակերպության ղեկավարը հույս է հայտնել, որ քրդական մշակույթի և քրդերենի պահպանման հարցում իրենք կստանան Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության աջակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում