Տխուր, բայց խորհրդանշական․ Ֆրանսիայում զինվորականները պաշտպանում են հայկական կառույցների անվտանգությունը
06/11/2020 11:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի ղեկավարությունը, վարչական կենտրոնը Լիոն քաղաք, որոշել է, որ հայկական կառույցների անվտանգությունը պետք է պաշտպանել։
«Բախվելով ահաբեկման փորձերին, որոնց զոհ են դառնում հայազգի մեր հայրենակիցները, թաղապետը կոչ է արել ուժեղացնել ոստիկանության զինվորականների ներկայությունը հայկական դպրոցների և աղոթատեղիների հարևանությամբ»,-ասվում է ոստիկանության թվիթերյան էջում, որում հրապարակվել է նաև նկարներ:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը հրապարակել է այս հայտարարությունն ու գրել․ «Տխուր պատկերներ: Բայց պաշտպանության ուժեղ խորհրդանիշ, որն Ազգն առաջարկում է իր բոլոր քաղաքացիներին:
Հայկական ծագմամբ ֆրանսիացիների դեմ սպառնալիքները սպառնալիքներ են ամբողջ Ֆրանսիայի դեմ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում