Արցախում ձերբակալված ահաբեկչի ցուցմունքում հիշատակվող Աբու Ամշայի իրական անունը Մուհամմադ ալ-Ջասիմ է

Արցախում ձերբակալված ահաբեկչի ցուցմունքում հիշատակվող Աբու Ամշայի իրական անունը Մուհամմադ ալ-Ջասիմ է

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, FacebookԱրցախյան ճակատում ձերբակալված ծայրահեղական ահաբեկչի ցուցմունքի հանրայնացված մասում պարբերաբար հանդիպում է Աբու Ամշա անունը, որը այս պատեազմին մասնակից ահաբեկիչների հիմնական առաքիչներից մեկն է։

Իրականում դա կեղծանուն է` արաբերենից թարգմանաբար «Կիսակույրի, հավկուրի հայր», իսկ այս տականքի իրական անունը Մուհամմադ ալ-Ջասիմ է, որը էրդողանական վարչախմբի հավաքագրած «Սուլթան Սուլեյման շահ» հորջորջվող ահաբեկչական հրոսակախմբի պարագլուխն է։

Ի դեպ, սրան շանսատակ են ուզում անել նաև բարեկամ Սիրիայի հատուկ ծառայությունները, ինչպես նաև սիրիացի քրդերը և արաբական որոշ գյուղերի բնակիչներ, ինչը լայն դաշտ է բացում փոխադարձ գործակցության համար։

Բայց ամենահետաքրքրականը այս ահաբեկչի գրասենյակի սեղանի հաշվիչ մեքենան է՝ քանզի սրա նմանների աստվածն իրականում փողն է։

Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում