«Ես հաղթել եմ ընտրություններում» Թրամփ

«Ես հաղթել եմ ընտրություններում» Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաղթել է նախագահական ընտրություններում. Twitter սոցկայքը նրա գրառումը որպես «պաշտոնական աղբյուրներին» հակասող հաղորդագրություն է նշել:

«Հաղթել եմ ընտրություններում»,- նշել է նա իր թվիթերյան էջում, սակայն գրառմանը՝ «պաշտոնական աղբյուրներում հաղորդվում է այս ընտրությունների այլ արդյունքների մասին» նշանն է կցվել:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում իր մրցակից Ջո Բայդենը «հաղթանակ է տարել, քանի որ քվեարկությունը կեղծվել է»: Ավելի ուշ էլ նա հայտարարել էր, որ չի ճանաչել իր պարտությունը, քանի որ, իր հավաստմամբ, Բայդենը միայն «կեղծ լրատվամիջոցներ»-ի համար է նախագահ ընտրվել:

Ըստ ամերիկյան ԶԼՄ–ների՝ Բայդենը հաղթանակ է տարել Փենսիլվանիա նահանգում, ինչն ապահովում է ընտրիչների 20 ձայն: Այդպիսով, նա ստանում է 284 ձայն (ընտրվելու համար անհրաժեշտ է 270 ընտրիչի ձայն), մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 213-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում