ԱՄՆ առողջապահության նախարարությունը հրաժարվում է աշխատել Բայդենի թիմի հետ

ԱՄՆ առողջապահության նախարարությունը հրաժարվում է աշխատել Բայդենի թիմի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ առողջապահության նախարարությունը չի պատրաստվում Ջո Բայդենի թիմի հետ աշխատել, մինչև որ Ընդհանուր ծառայությունների վարչությունը (GSA) չճանաչի նախագահական ընտրություններում նրա հաղթանակը, գրում է CNN գործակալությունը՝ հղում տալով վարչության պետ Ալեքս Ազարի հայտարարությանը:

«Շատ պարզ հայտարարել ենք, որ երբ GSA-ն հայտարարությամբ հանդես գա (հաղթողի մասին) մենք համատեղ լիարժեք պրոֆեսիոնալ անցում կապահովենք և նախապատրաստական աշխատանքներ կանցկացնենք: Հետևում ենք ղեկավարող սկզբունքներին»,- ընդգծել է Ազարը:

Ավելի վաղ Politico ամսագիրը գրել էր, որ GSA-ի ղեկավար Էմիլի Մերֆին հրաժարվում է ճանաչել Բայդենի առաջնորդությունը:

Ռոն Կլայնը, որին Բայդենը Սպիտակ տան ապարատի ղեկավար նշանակելու մտադրություն ունի, հայտարարել է, որ GSA-ն պետք է հավանություն տա հաջորդ շաբաթ իշխանության փոխանցման մեկնարկի գործընթացին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին նախագահական ընտրություններ էին տեղի ունեցել: Ամերիկյան հայտնի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քվեարկության արդյունքով հաղթող է ճանաչվել Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Ջո Բայդենը, սակայն այժմ գործող նախագահ Դոնալդ Թարմփը հրաժարվում է ընդունել իր պարտությունը և մտադիր է դատական ընթացակարգերի միջոցով որևէ հաղթանակի հասնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում