Կյանք ու կռիվ ենք տվել, որ Արցախից հետ գանք, վիրավոր տղուն քաշքշելով գցեն ավտոն տանե՞ն. ակցիայի մասնակից (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Քարվաճառում եմ ծառայել, Քարվաճառի դիրքերից իջնում եմ և տեսնում, որ մարդիկ վառում են իրենց տները, մի կին մոտեցել է ինձ, ասում է՝ օգնեք անասուններիս տեղափոխել, պետությունը, ոչ մեկ չի օգնում: Մենք կյանք ու կռիվ ենք տվել, որ Արցախից հետ գանք, որ վիրավոր տղուն քաշքշելով գցեն ավտոն տանե՞ն. Բաղրամյան-Պռոշյան հատվածում վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Կրակոց չկա, բայց հողերը հանձնում են: Մարտակերտից, Աղդամից, գյուղեր ենք տվել Ասկերանի շրջանից երեկ երկու գյուղի են զգուշացրել, որ ազատեն: Այս մարդիկ եկել են, որ պայքարեն, չեն ուզում իրենց ընկերների անունը պղծել: Մարդիկ կոտրված են` նրանց մեջքից խփել են: Հիմա եկել պահանջում են, որ դավաճանական փաստաթուղթը չստորագրվի»,– ասաց նա:
«Մնացել է երկու շրջան, պետք է ժողովուրդը ոտքի կանգնի գոնե Քարվաճառը պահենք, առանց կրակի հողեր են հանձում: Մենք հետ ենք գնալու, մենք կռվով լինի, թե ոնց, հետ ենք վերցնելու մեր հողերը: Իմ ընկերները զոհվել են ու ոչ մեկ հող չի հանձնել ու մինչև հիմա կարող էին պահել իրենց դիրքերը,– հավելեց ակցիայի մասնակիցը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում