AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ»․ Բանակը ոչնչում մեղավոր չէ, իր գործն ամբողջությամբ արել է․ Լևոն Մնացականյան

 

«ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հակադարձում է այն խոսակցություններին, թե բանակը, զինվորները փախել են պատերազմի դաշտից, ասում է՝ բանակն ինչ որ պետք է, արել է, մնում էր քաղաքական գործիչներն էլ իրենցն անեին։

Լևոն Մնացականյանը թեև մերժեց ընդարձակ հարցազրույց տալ, բայց պատասխանեց մեր մի քանի հարցին։

- Մովսես Հակոբյանը երկու օր առաջ աղմկահարույց հայտարարություններ արեց, որոնցից մեկն էլ այն է, որ պատերազմի երրորդ օրը Նիկոլ Փաշինյանը հրաման է տվել ՀՀ զինված ուժերին՝ կանգնեցնել զորամիավորումների լրահամալրումը: Ձեզ հայտնի՞ է այդ մասին։

- Ես չեմ լսել իր հայտարարությունը ու տեղյակ չեմ այդ ինֆորմացիայի մասին, որովհետև ես պաշտոն չեմ զբաղեցնում, չէի կարող իմանալ։

- Ասաց նաև, որ մարտերը կառավարելու շտաբ թույլ չեն տվել մտնել նախկին զինվորականներին․ Դուք նրանց շարքո՞ւմ եք եղել, թե՞ մուտք եք ունեցել այդ շտաբ։

- Ես չեմ էլ գնացել այդ կողմ, որ թույլ տան կամ չտան։ Նախագահը որտեղ ասել է, այնտեղ էլ գնացել ենք, կռվել, մեր գործն արել։

- Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր էր խուսափել այս իրավիճակից, այսօրվա փաստաթղթից, որը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։

- Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չգիտեմ այնտեղ ինչ է եղել, ոնց է եղել։

- Հայտարարվեց, որ ռազմական ղեկավարության փոխանցած ինֆորմացիայի հիման վրա է դադարեցվել մարտը, այսինքն՝ այլևս հնարավոր չի եղել կռվել, կանգնեցվել է պատերազմը։

-Պատերազմը կանգնեցնողները զինվորականները չեն, քաղաքական գործիչներն են, զինվորականները բանակի հետ իրենց գործն արել են, անելուց են եղել։ Շնորհակալություն, ցտեսություն։

- Բայց ներկայացվում է, որ բանակն այնքան էլ լավ չի կռվել, փախել են, ծանր իրավիճակ է ստեղծվել, դրա համար էլ այլևս հնարավոր չի եղել պատերազմը շարունակել։

- Բանակը ոչնչում մեղավոր չէ, իր գործը լրիվությամբ արել է, թե ովքեր են փախել, թող աշխատեն, վերլուծեն, վեր հանեն, բանակից ոչ մեկն էլ չի փախել, փախել են լրահամալրողները, ուրեմն թող պարզեն։ Հաջողություն, չեմ ուզում խոսել։

- Շուշիի անկման հետ կապված էլ խնդրում եմ ասեք Ձեր կարծիքը։ Համացանցում ակտիվ քննարկումներ կան, որ Շուշին ոչ թե գրավել են, այլ՝ հանձնել, քանի որ փոքր-ինչ պաշտպանության դեպքում այն հնարավոր չէր լինի գրավել։

- Ես չգիտեմ, թե Շուշին հանձնելու պատճառը որն է եղել, ես էդ ուղղությամբ չեմ եղել։ Թող ովքեր եղել են, իրենք էլ այդ հարցերի պատասխանները տան։

- Դուք պարզաբանումներ չե՞ք խնդրել այդ մարդկանցից։

- Դեռ՝ չէ»,-գրում է թերթը։

Լրահոս
Ռուսաստանում արհեստական բանականությամբ զինամթերք են ստեղծել Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին «Նիկոլ, հեռացիր, որ կառուցենք»․ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն «արժանապատվության երթ» արեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Վերացվում են հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները Հայաստանի ապիկար իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ի վիճակի չէ պաշտպանել մեր պետության շահերը. Սաղաթելյան Իջևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվել (տեսանյութ) ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 34 զինծառայողի անուն Մանե Թանդիլյան. Իմ ներգրավումը վստահ եմ թույլ կտա արագ լուծում տալ Արցախի քաղաքացիների սոցիալական խնդիրներին ԱՄՆ հետախուզությունը նախատեսում է հետազոտել Ռուսաստանի և Չինաստանի տարածքներից ստացված տեղորոշման տվյալները ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է 2 զինծառայող «Հրապարակ». Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի․ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել «Հրապարակ». Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 2 Փաշինյանը, իր պատգամավորները պարտության սիմվոլ են և պետք է դադարեն երևալ. Մհեր Մկրտչյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը տեր չի կանգնում զինվորին, անհետ կորածին․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու մտադրությունը Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում. Լավրով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Պուտինի նախագահությամբ ԼՂ-ում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնում երկու երկրների անձնակազմերի թիվը հավասար կլինի. ՌԴ ՊՆ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են անում․ ՈՒՂԻՂ Շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության առաքելությունը. Գորիսի ղեկավարի կոչը «2020թ. ՀԱՊԿ-ն ամրապնդել է համագործակցությունը». Շոյգու Թուրքիայում զինվորականների զանգվածային ձերբակալման ալիք է սկսվել Լաչինը՝ Փաշինյանի կողմից թշնամուն հանձնելուց հետո Ամերիկյան ավիակիրը մտել է Պարսից ծոց ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Արթուր Վանեցյան. Մեղավոր է մեկ մարդ, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է Քանի՞ օր է անցել ստորագրված փաստաթղթից, ունե՞ք գոնե մեկ վերադարձած գերի, չէ, ուրեմն, եկեք շարունակենք մեր անելիքը. Հրանտ Թոխատյան (տեսանյութ) Որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից եւ լինել անկախ պատգամավոր. Գոռ Գեւորգյան Թուրքիան սիրիական Իդլիբում ուժերի լայնամասշտաբ վերախմբավորում է իրականացնում. լրատվամիջոցներ Անհետ կորած զինծառայողների ծնողները Պուտինին ուղղված նամակ հանձնեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցչին. ՈՒՂԻՂ Տարածքները շատ արագ տալիս ենք, իսկ գերիներին ու զոհերի մարմինները չենք կարողանում վերադարձնել. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների, գերիների ծնողներին Փաշինյանի որոշ թիմակիցներ ուղղորդել են Արցախ «Իրատես»․ ՀԿԵ-ի վերաբերյալ Փաշինյանի մեծադղորդ հայտարարությունը ևս սուտ էր «Իրատես»․ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացրել «Ժողովուրդ». Ուշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Երևան այցի ժամանակ Սերգեյ Շոյգուն հանդիպել է նախկին նախարարին «Փաստ». Ինչպես պոպուլիստ դեմագոգը կարողացավ հասնել իր բաղձալի երազանքին՝ իշխանության «Ժողովուրդ». Ովքե՞ր Արցախում պաշտոններ կստանան «Հրապարակ»․ Սոթքի հանքը՝ կռվախնձոր. ինչպե՞ս են կազմակերպվելու աշխատանքները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan