Ռուսաստանը պատրաստ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը տրամադրել բոլոր կարիքավոր երկրներին

Ռուսաստանը պատրաստ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը տրամադրել բոլոր կարիքավոր երկրներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԿորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է հասանելի լինի բոլորին, Ռուսաստանը հավանություն է տալիս այդ հարցով «քսանյակի» համաժողովի փաստաթղթի նախագծին և պատրաստ է այն տրամադրել բոլոր կարիքավոր երկրներին:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով G20-ի գագաթնաժողովում:

«Ռուսաստանն աջակցում է ներկայիս գագաթնաժողովի առանցքային որոշման նախագծին, որն ուղղված է արդյունավետ և անվտանգ պատվաստանյութերը բոլորի համար հասանելի դարձնելուն: Անկասկած, պատվաստումների համար նախատեսված դեղամիջոցները պետք է հասարակական համընդհանուր սեփականություն լինեն: Եվ մեր երկիրը, իհարկե, պատրաստ է կարիքավորներին տրամադրել մեր գինականների տրամադրած պատվաստանյութերը»,- ասել է Պուտինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում