AM | RU
USD
EUR
RUB

Արտաքին պարտքը ռացիոնալ չի օգտագործվել, այն դարձել է մեծ ու վտանգավոր բեռ Հայաստանի Հանրապետություն համար. Վարդան Բոստանջյան

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱրտաքին պարտքը միշտ եղել է մեր ամենախոցելի տեղը և դա պայմանավորված այն հանգամանքով, որ ՀՀ-ում արտաքին պարտքը ռացիոնալ չի օգտագործվել, այլ թալանվել և գողացվել է. Tert.am-ի հետ զրույցում նշեց նախկին Աժ պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական իրավիճակին և համավարակի և պատերազմի պատճառով առաջացած խնդիրներին:

«Ակնհայտորեն գտնվում ենք շատ բարդ վիճակում: Որոշ երկրներում արտաքին պարտքն ավելի մեծ է, քան համախառն ներքին արդյունքը: Այդուհանդերձ, այնպիսի երկրներ, ինչպիսին է ԱՄՆ ու Ճապոնիան, իրենք ցանկացած պարտքային բնույթի ֆինանսական ռեսուրս օգտագործում են չափազանց արդյունավետ, ինչը չենք կարող ասել Հայաստանի համար և դրա արդյունքում արտաքին պարտքը դարձել է մեծ ու վտանգավոր բեռ Հայաստանի Հանրապետություն համար»:վ

Ինչ վերաբերում է վերջին շրջանում դոլարի փոխարժեքի բարձրացմանը, ապա Բոստանջյանի կարծիքով դա կանխատեսելի էր: Նրա խոսքով՝ տարբեր մասնագետների կողմից գնահատականներ էին տրվում, որ 2020-21 թվականին փոխանակման կուրսի նահանջ կարող է տեղի ունենալ. «Տասնամյակներ շարունակ ՀՀ-ում դրամային իշխանությունները, կենտրոնական բանկը կարողացել են ապահովվել ֆինանսական հատվածի կայունությունը և հիմա էլ եթե դոլարը 500-ը գերազանցել է, իրենք անում են հնարավորինը, որպեսզի այդ թիվը շատ չբարձրանա: Տա Աստված, որ շարունակությունը չլինի այնպիսին, որ ֆինանսական կայունությունը չկարողանանք պահպանել»:

Անդրադառնալով պատերազմի հետևանքով առաջացած խնդիրներին, տնտեսագետը նշեց, որ պետությունը պարտավորված է Արցախից տեղահանված բնակչության աշխատանքի և տեղավորման հետ կապված սոցիալական խնդիրները լուծել, սակայն դա իրատեսական է իշխանափոխությունից հետո, քանի որ, ըստ նրա, ներկա իշխանությունները իրենց կառավարման ժամանակ ապացուցել են, որ չեն կարողանում ճիշտ լուծումներ գտնել:

«Իշխանութունները երկուսուկես տարվա ընթացքում ցույց տվեցին, որ ընդհանրապես կառավարման համակարգի հետ կապ չունեն: Պատահական մարդիկ են, մինչև անգամ ՌԴ նախագահը ասեց, որ փողոցից եկած մարդիկ են: Ո՛չ փորձառություն ունեն, ո՛չ հմտություն և պարգևավճարներ ստացող սուբյեկտները անամոթաբար ուզում են շարունակել պահպանել ուրիշի հաշվին ճոխ ապրելու իրենց հոգեբանությունը: Դրա համար հասարակության կողմից պահանջ է դրված, որ շուտափույթ կառավարման համակարգից գնան, որպեսզի կարողանանք գտնել այն մարդկանց, որոնք կարող են այս իրավիճակից դուրս բերել:

Այս պահին դժվար է ասել, հետո ինչ հաջողությունների կհասնենք, քանի որ գործընթացին խառնված են բազմաթիվ ուժեր, և շահեր հետապնդողներ, սակայն այդպիսինները ոչ միայն արտաքին աշխարհում են, նաև ներսում: Վարչապետը հիմա ասում է, որ միջոցներ կճարի քանդված ենթակառուցվածքները նորոգելու համար, բայց գիտենք, որ նա երկուսուկես տարի խաբում ու ապակողմնորոշում է բոլորին, քանի որ նա իր շուրջը հավաքել է ուղեղազուրկների և փորձում է պահպանել իշխանությունը, պատվախնդիր մարդ լիներ, իրեն կգնդակահարեր»,- նշեց Բոստանջյանը:

Լրահոս
Պատժամիջոցներն Իրանն ավելի ուժեղ են դարձրել. պաշտպանության նախարար Ուզում են Հայաստան բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է. Գեորգի Պողոսյան Բարեկենդան առաջավորաց պահքի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մանրամասներ Գագիկ Ջհանգիրյանից ավելի նախկին ու կոռումպացված մարդ չկա․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոյեկտ է Մենք պետք է շատ խնդրենք, որ այս վիճակում Վազգեն Մանուկյանը ղեկավարի ժամանակավոր կառավարությունը. Երվանդ Երզնկյան Իրավաբանների, գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների հավաք-քննարկումը. ՈՒՂԻՂ Բոլոր մասնակիցները ենթարկվելու են քրեական պատասխանատվության․ Ա․ Ղազինյան Եղանակը զգալի կտաքանա Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն Փաշինյանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակել դիլետանտ Մակունցին. Միքայել Մինասյան Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել Չինաստանն օրենքի ուժով թույլատրել է անհրաժեշտության դեպքում կրակ բացել օտար նավերի վրա Արվեստի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել Հայության հավաքական ջանքերով կատարված ներդրումները Ադրբեջանին հանձնված տարածքներում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. ԱՀ ԱԻՆ «168 ժամ». «Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևի պատվերը․ այլ բացատրություն չունեմ». «Շուշի» հիմնադրամի նախագահ «Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցությունն ընտ­րություններին ստացել է մեկ մանդատ․ Արման Բոշյան «Ժողովուրդ». Մարիա Կարապետյանն ամեն գնով ուզում էր հասնել Զոհրաբյանի հեռացմանը «Հրապարակ». Հայաստանն իր քայլերով պարտավոր է աշխարհին հստակ ցույց տալ, որ չի ընկալում իրեն պարտված. Վանեցյան «Ժողովուրդ». ԲԴԽ նորընտիր անդամն անկեղծացավ «168 ժամ». Փաշինյանի թաքնված նպատակը «Հրապարակ». Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների «բերանը փակելու» նոր գործիք կունենա «Հրապարակ». Փաշինյանի պլան Ա-ն մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն է «Փաստ». Փաշինյանի մոտ անվստահություն կա անգամ սեփական թիմի նկատմամբ «Փաստ». Իշխանության օրակարգում դատական համակարգը «ծնկի բերելու» հարցն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 Նիկոլ Փաշինյանը մեր տարածքները համարում է զուտ հողային զանգված. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Բիլ Գեյսթը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ (լուսանկար) Եղանակը կտաքանա Թուրք-ադրբեջանական զինտեխնիկան Կարսում է (լուսանկարներ) ՌԴ դեսպանատունը դարձյալ «Հրապարակին» առնչվող հայտարարություն է տարածել Սյունիքը լրջորեն վտանգված է, ահազանգում են փորձագետները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար Արարատ Միրզոյանը չպատասխանեց հարցին (տեսանյութ) Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ Բրիտանիան իր օգնությունն է առաջարկում Ադրբեջանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan