Թուրքական լիրան կրկին արժեզրկվել է
23/11/2020 18:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքական լիրան գնանկում է գրանցել՝ զրոյացնելով անցյալ շաբաթ երկրի Կենտրոնական բանկի տոկոսադրույքների բարձրացման արդյունքում գրանցած աճը:
Ինչպես տեղեկացնում է Ahval News-ը, լիրայի փոխարժեքը նվազել է 2 տոկոսով՝ հասնելով 7,7862-ի՝ մեկ դոլար դիմաց: Թուրքական արժույթն ակնում է գրանցում երկրորդ օրն անընդմեջ:
Թուրքիայի կենտրոնական բանկը հինգշաբթի մեծացրել էր իր բազային տոկոսադրույքը 4,75 տոկոսային կետով՝ հասցնելով 15 տոկոսի՝ ընդառաջ գնալով տնտեսագետների սպասումներին:
Թուրքիայի կենտրոնական բանկը նման քայլի էր դիմել, երբ լիրայի արժեքը նվազել էր հասնելով պատմական նվազագույն ցուցանիշի և գնահատվում էև 8,58՝ մեկ դոլարի դիմաց:
Նշվում է, որ լիրան ընթացիկ տարում արժեզրկվել է 25 տոկոսով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում