AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես»․ Եռակողմ հայտարարությունում անգամ հայանպաստ մի ստորա­կետ չկա, մի համաձայնություն չկա, որը մեզնից մի թանկ բան չի խլում

 

«ՌԴ ղեկավարի վերջին հայտարարություններն ու բացահայտումները Հայաստանի քաղաքական ու հանրային կյանքում սառը ցնցուղի ազդեցու­թյուն թողեցին: Օրերս Վլադիմիր Պուտինը բաց տեքստով հայ ժողովրդին հասկացրեց, որ այն փաստաթուղթը, որն այսօր սեղանին է, Ալիևի հետ հե­ղինակել է Նիկոլ Փաշինյանը: Պուտինի ողջ հարցազրույցից միայն «Փաշի­նյանը դավաճան չէ» արտահայտությունը դուրս գրող (կարելի էր կարծել, թե այլ երկրի ղեկավարը պիտի մեր փոխարեն գնահատական տա դավա­ճա՞ն ղեկավարի հետ գործ ունենք, թե՞ ոնց...) մեր հայրենակիցները նույն ջերմեռանդությամբ մեկ այլ հարցում էլ թող լուսավորեն մեզ: Պուտինն ըն­դգծում է, որ այդ փաստաթղթի յուրաքանչյուր բառի, անգամ ստորակետի համար պայքար է մղվել: Ցույց տվեք այդ հայտարարությունում մի կետ, որի համար Փաշինյանը կռիվ է տվել: Չկա: Անգամ հայանպաստ մի ստորա­կետ էլ չկա: Գուցե կռիվ է տվել, բայց ոչ Հայաստանի ու Արցախի համար: Ողջ փաստաթղթում չկա մի համաձայնություն, որը մեզնից մի թանկ բան չի խլում: ՈՒրեմն գուցե կռիվ տվողն իրականում Փաշինյա՞նը չի եղել, այլ Պուտինն ու Ալի՞ևը:

Մեկ այլ նուրբ դետալ էլ կար «Մոսկվա-Կրեմլ-Պուտին» հաղորդաշարում Պավել Զարուբինի ներկայացրած հատվածում, երբ ՌԴ ղեկավարը խոսում է Շուշիի մասին, որ այն չի եղել բանակցություններում երբևէ, որ հոկտեմբերի 20-ին պատերազմը դադարեցնելու և փախստականների վե­րադարձն ապահովելու համաձայնության են հանգում, սակայն հայկական կողմը հրաժարվում է կանգնեցնել պատերազմը, նաև տողատակով մի արտահայտություն է անում: «Հայկական գործընկերներ» ասելու փոխարեն նշում է «ամերիկյան», հետո ուղղում «հայ»: Իհարկե, դա շատ սահուն է իրականացվում, իբրև լեզվի սայթաքում, բայց Պուտինի նման ղեկավարն այդպիսի բարդ հարցում հենց այնպես ոչ մի խոսք օդ չէր կրակի: Կարող էր, չէ՞, նաև ԱՄՆ-ի փոխարեն այլ երկրի անուն տալ: Ի վերջո, ինչպես ասում են հասկացողը կհասկանա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերի Թվերի արհեստական խառնաշփոթը և զգացմունքների շահարկումը նպատակ ունեն փրկել մեղավորների կաշին. Միքայել Մինասյան Սեյրան Օհանյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերաբերյալ Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները Միանում եմ Համալսարանականների նախաձեռնությանը. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Անահիտ Ավանեսյանը ՊՆ. ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները պետք է դիմեն մինչև հունվարի 30-ը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Անահիտ Ավանեսյանն առողջապահության նախարա՞ր կնշանակվի Առինջում բախվել են 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և բեռնատարը Իրանի ԱԳ նախարարը դիմել է ԱՄՆ-ին Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգողին ՀՌՀ-ն հրապարակել է որոշումը Լավրովը՝ ռազմագերիներին փոխանակելու մասին «Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. պաշտոնական Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք, որովհետև երկիրը տանում եք կործանման․ Արման Աբովյանը՝ իշխանությանը (տեսանյութ) Գծագրվում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը, գուցե՝ առաջիկա 100 տարվա համար, մենք ուշանում ենք․ Վ․ Հովհաննիսյան Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությունները մեզ հուշում են, որ ռազմական գործողությունները նրանց օրակարգից դուրս չեն եկել. Աբրահամյան Թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է․ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնացեք, ԴՆԹ հանձնեք, թե չէ չնույնականացված մարմինները թուրքերին հետ կտան. Արսեն Ղուկասյան (տեսանյութ) Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտունիում կվնասազերծվի չպայթած զինամթերք․ ԱԻՊԾ Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90 դեպք ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հատուկ ծառայությունների համար գտածոները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ոստիկանությունը բերման ենթարկեց Ալեքսեյ Նավալնիին օդանավակայանում Մի քանի մարզերում գիշերը կգրանցվի մինչև -30 աստիճան ցուրտ Գերիներ ունես, քեզ ու ժողովրդիդ ինչ ասես ասում է Ալիևը, իսկ դու հետը հաց ես կիսում. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 ԱԱԾ-ն գործակալին հաստատելու կամ չհաստատելու պարտավորություն չունի. Տիգրան Աթանեսյան Էրդոհանի ամառանոցը կարժենա 85,6 մլն դոլար Հայաստանում սպասվում է ձյուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ի՞նչ էր անում Արթուր Աբրահամը պատերազմի օրերին Ով է նորանշանակ ՊՆ փոխնախարար Սուրեն Սահակյանը Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը ԱԱԾ-ն արձագանքել է Միրզոյանի մասին Մինասյանի հայտարարությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan