Իմ պահանջը միակն է՝ Սահմանադրական կարգը տապալելու համար քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին. Կիմ Բալայան (տեսանյութ)

Իմ պահանջը միակն է՝ Սահմանադրական  կարգը տապալելու համար քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին. Կիմ Բալայան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՆշենք, որ ՍԴ նախկին անդամ ԿԻմ Բալայանը Կառավարության դիմաց հացադուլ է անում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և նրան սահմանադրական կարգը տապալելու համար պատասխանատվության ենթարկելու պահանջով:

«Պետք է միջազգային պայմանագիրը գնար Սահմանադրական դատարան, քններ, եթե որոշեր, որ Սահմանադրությունը համապատասխանում է, ապա գնար ԱԺ և նոր վավերացվեր, էլ չեմ ասում, որ վիճահարույց կետեր կան, որը ՍԴ-ն կարող էր գտնել, որ Սահմանադրությանը չի համապատասխանում և պետք է հանրաքվեի միջոցով լուծվի»,- անդրադառնալով զինադադարի հայտարարության կնքմանը՝ նշեց Կիմ Բալայանը:

«Սահմանադրական կարգի տապալումն ակնհայտ է: Իմ հացադուլն ուղղված է նաև գլխավոր դատախազին և Հատուկ քննչական ծառայության ղեկավարին, որոնք մինչև հիմա քրեական գործ չեն հարուցել և քրեական պատասխանատվության չեն ենթարկում, իրենք նույնպես հանցանք են կատարում՝ անգործություն ցուցաբերելով»,-ասաց նա:

Կիմ Բալայանը նշեց, որ հացադուլը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև արդյունքի հասնի. «Եթե արդյունքի չհասնեմ, կգնամ կհավասարվեմ այն 5000-ին, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի: Ես հասկանում եմ, որ ժողովուրդը ծանր վիճակում է, չկա մի ընտանիք, որ բարեկամ կորցրած չլինի: Փառք եմ տալիս բոլոր զոհվածներին և ափսոսում, որ իրենց տեղը ես չեմ եղել, բայց հանուն հայրենիքի՝ մենք պետք է շարունակենք ճիշտ վարքագիծ դրսևորել, ժողովուրդը պետք է միավորվի և իր ձայնը բարձրացնի, որ իշխանությունը համոզվի, որ այն ժողովուրդը, որ իրեն ընտրել է՝ իրենց դեմ է, և ժամանակն է, որ իրենք հեռանան, որովհետև այս իշխանության երկարաձգումը նշանակում է նոր պարտությունների շարանի սկիզբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում