Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է որոշման մեջ։

Հարությունյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից և ազատվել է նոյեմբերի 23-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում