AM | RU
USD
EUR
RUB

Գյանջայի հօդս չցնդած օդանավակայանը

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, RazmInfoRazm.info-ն շարունակում է ներկայացնել, թե որոնք էին Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։

«Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»: Սերժ Սարգսյան, 25.03.2017թ․

ԹԻՐԱԽ №4. ԳՅԱՆՋԱՅԻ ՀՕԴՍ ՉՑՆԴԱԾ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ

2020թ․ հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարեց, թե «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»։ Այդ և հաջորդած օրերին ցանցում հայտնված տեսանյութերից հնարավոր եղավ ենթադրել, որ հարվածները հասցվել են «Սկադի» հրթիռներով։ Ընդ որում՝ ակնհայտ դարձավ, որ օդանավակայանին նշանակալի վնաս չի հասցվել։ Razm.info-ն դեռ կանդրադառնա «Սկադի» հրթիռների կիրառման առաջացրած հարցերին, իսկ այժմ խոսենք Գյանջայի միջազգային օդանավակայանի մասին։

Օդանավակայանը գտնվում է քաղաքի հյուսիսարևմտյան մասում։ Ի սկզբանե, խորհրդային տարիներին, այն երկակի նշանակության էր։ Ադրբեջանում տևական ժամանակ այն օգտագործվում էր բացառապես քաղաքացիական նպատակներով, սակայն վերջին շրջանում այն սկսվեց նորից օգտագործվել և՛ քաղաքացիական, և՛ ռազմական նպատակներով։ Մասնավորապես թուրք-ադրբեջանական զորավարժությունների սկզբից հենց այստեղ տեղակայվեցին թուրքական F-16 կործանիչները։ Արցախից հրթիռային հարվածից հետո այդ կործանիչները տեղափոխվեցին այլ օդանավակայան։

Թուրքական F-16 կործանիչները Գյանջայի միջազգային օդանավակայանում. հոկտեմբերի 3

Եթե «Սկադի» հրթիռները կպնեին իրենց թիրախին, ապա օդանավակայանը թեև հօդս չէր ցնդի, սակայն F-16-երի ոչնչացումն էապես կթեթևացներ մեր հակաօդային պաշտպանության խնդիրը։ Հիշեցնենք, որ այդ F-16-երը հենց ՀՕՊ ճնշելու համար մասնագիտացած թուրքական 151-րդ ու 152-րդ էսկադրիլիաներից էին։

Սակայն հարցն այն է, որ «Սկադի» հրթիռների գործարանային հավանականային շեղումը 450 մետր է։ Այս պայմաններում մի քանի հրթիռներով ակնկալել օդանավակայանի երաշխավորված խոցում՝ անհնար է։ Մինչդեռ «Իսկանդերի» դեպքում հավանականային շեղումը չի գերազանցում մի քանի տասնյակ, իսկ որոշ դեպքում՝ անգամ մի քանի մետրը։

Շարունակելի․․․

Լրահոս
Սեյրան Օհանյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերաբերյալ Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները Միանում եմ Համալսարանականների նախաձեռնությանը. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Անահիտ Ավանեսյանը ՊՆ. ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները պետք է դիմեն մինչև հունվարի 30-ը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Անահիտ Ավանեսյանն առողջապահության նախարա՞ր կնշանակվի Առինջում բախվել են 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և բեռնատարը Իրանի ԱԳ նախարարը դիմել է ԱՄՆ-ին Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգողին ՀՌՀ-ն հրապարակել է որոշումը Լավրովը՝ ռազմագերիներին փոխանակելու մասին «Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. պաշտոնական Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք, որովհետև երկիրը տանում եք կործանման․ Արման Աբովյանը՝ իշխանությանը (տեսանյութ) Գծագրվում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը, գուցե՝ առաջիկա 100 տարվա համար, մենք ուշանում ենք․ Վ․ Հովհաննիսյան Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությունները մեզ հուշում են, որ ռազմական գործողությունները նրանց օրակարգից դուրս չեն եկել. Աբրահամյան Թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է․ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնացեք, ԴՆԹ հանձնեք, թե չէ չնույնականացված մարմինները թուրքերին հետ կտան. Արսեն Ղուկասյան (տեսանյութ) Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտունիում կվնասազերծվի չպայթած զինամթերք․ ԱԻՊԾ Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90 դեպք ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հատուկ ծառայությունների համար գտածոները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ոստիկանությունը բերման ենթարկեց Ալեքսեյ Նավալնիին օդանավակայանում Մի քանի մարզերում գիշերը կգրանցվի մինչև -30 աստիճան ցուրտ Գերիներ ունես, քեզ ու ժողովրդիդ ինչ ասես ասում է Ալիևը, իսկ դու հետը հաց ես կիսում. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 ԱԱԾ-ն գործակալին հաստատելու կամ չհաստատելու պարտավորություն չունի. Տիգրան Աթանեսյան Էրդոհանի ամառանոցը կարժենա 85,6 մլն դոլար Հայաստանում սպասվում է ձյուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ի՞նչ էր անում Արթուր Աբրահամը պատերազմի օրերին Ով է նորանշանակ ՊՆ փոխնախարար Սուրեն Սահակյանը Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը ԱԱԾ-ն արձագանքել է Միրզոյանի մասին Մինասյանի հայտարարությանը Հասարակական գործիչներ ու իրավաբաններն արձագանքել են Մ.Մինասյանի հայտարարությանը Ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan