«Փյունիկ»-ը հաջորդ փուլ դուրս կգա «Ժալգիրիս»-ին երեք անպատասխան գոլ խփելու դեպքում

Վիլնյուսի «Ժալգիրիս» եւ Երեւանի «Փյունիկ» զույգի հաղթողը ֆուտբոլի Եվրոլիգայի նախնական մրցաշարի երրորդ փուլում հանդիպելու Է Ֆինլանդիայի «Հոնկա» եւ Լեհաստանի «Լեհ» զույգի հաղթողի հետ: 

Եվրոլիգայի նախնական մրցաշարի երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը մրցակցի խաղադաշտում 0:2 հաշվով պարտություն Է կրել եւ հուլիսի 25-ին պատասխան խաղում Երեւանում մերի թիմ առջեւ շատ լուրջ խնդիր Է դրված: «Փյունիկ»-ը պետք Է ձգտի հնարավորինս շուտ մեկ գոլ խփել «Ժալգիրիս»-ին եւ առավելության հասնեն նրանց նկատմամբ: Իսկ ընդհանրապես մրցակցին հաղթելու համար «»Փյունիկ» պետք Է երեք գոլ խփի’ սեփական դարպասը ոչ մի հատ բաց չթողնելով: 3:1 հաշվով հաղթանակի դեպքում մրցամարտում կհաղթի «Ժալգիրիս»-ը մրցակցի խաղադաշտում խփած գոլի հաշվին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում