Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանագոտում

Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանագոտում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amՆոյեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 04:45-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:45-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.4 մագնիտուդով երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք։

ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժի զգացվածության վերաբերյալ ահազանգեր չկան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում