AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՆիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, նա չի պատկերացնում, թե ինչ է բանակը, ինչ է պատերազմը և երբ ինչ է կատարվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր, թե 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, և այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում:

«Ինձ համար մտահոգիչ չէ, թե իրավապահներին ինչ պիտի ասի, որ անեն, ինձ համար մտահոգիչ է հայրենիք կորուստը, ինչը արդեն փաստ է»,- ասաց գեներալ-գնդապետը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի մատնանշած 42 մլն դոլարի անպիտան զենք ձեռք բերելու գործին, ապա Մովսես Հակոբյանն ասաց։

«Թող հարցնի Անդրանիկ Քոչարյանին, իր հետ խոսել է այդ մասին, որոշակի տեղեկություններ ունի և հարցրեք քննչական մարմիներին, թե իմ դերակատարությունը որն է եղել: Այդ մարդը հիվանդ է, հիվանդ: Հոգիս հանգիստ է, ես հայրենիք չեմ տվել»,- ասաց նա:

Մովսես Հակոբյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Աննա Հակոբյանը հրամանատարական շտաբում Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով է եղել, ասաց, որ թող նախ բացատրեն՝ ինչու էին սկզբում ստել, հետո էլ ասել էին, թե Մովսես Հակոբյանը կորոնավիրուսով է վարակված եղել, դրա համար են հանել, ինչը, նրա խոսքով՝ այդպես չէր:

«Երկրորդը՝ հարցրեք հրամանատարական շտաբում գտնվողներին, թե ում բարոյահոգեբանական վիճակն է բարձրացրել, կարծում եմ՝ արդյունքները փաստում են՝ բարձրացրե՞լ է, թե ոչ»,-ասաց նա:

Լրահոս
Ի՞նչ է հայտնի Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժության մասին Որոնողական աշխատանքների ժամանակ ականի պայթյունից երկու փրկարար է վիրավորվել Կա վտանգ, որ Արսեն Թորոսյանը ուշադրության կենտրոնում է պահելու առողջապահության ոլորտը. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ) «Հայրենիքի փրկության շարժումը» հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը ՊՆ համակարգում նշանակումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս․ Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել է ևս 8 աճյուն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 236 դեպք Գեղարքունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց «168 ժամ». Փաշինյանի մանկության երազանքը «168 ժամ». Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում պղծվել են հավատը, եկեղեցին, ընտանիքը, ընկերությունը «Հրապարակ». Շնչակտուր ընտրություններ «Ժողովուրդ». Որքանո՞վ են թշնամի երկրների զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար «Ժողովուրդ». Փաստորեն Զանգեզուրը վտանգված է. մանրամասներ «Ժողովուրդ». Փաշինյանը նոր թիմ է ձևավորում. ինչ գործընթացներ են սկսվել «Հրապարակ». Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա․ Արթուր Վանեցյան «Փաստ». Փաշինյանն ընտրել է «ժամանակի վրա խաղալու» մոտեցումը «Փաստ». Մեկ այլ՝ «իմքայլական» իրականություն «Փաստ». Բոլոր իրավական հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու․ դատախազն անկեղծացել է «Հրապարակ». Առողջապահության աթեիստ նախարարին փոխարինելու է գալիս հավատացյալը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 19 Ջերմուկից 10 կմ հեռավորության վրա գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ Դրմբոնի բնակիչները Մարտակերտիից դեպի Վարդենիս ճանապարհը շահագործելու հարցով դիմել են ռուս խաղաղապահներին (տեսանյութ) ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերի Թվերի արհեստական խառնաշփոթը և զգացմունքների շահարկումը նպատակ ունեն փրկել մեղավորների կաշին. Միքայել Մինասյան Սեյրան Օհանյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերաբերյալ Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները Միանում եմ Համալսարանականների նախաձեռնությանը. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Անահիտ Ավանեսյանը ՊՆ. ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները պետք է դիմեն մինչև հունվարի 30-ը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Անահիտ Ավանեսյանն առողջապահության նախարա՞ր կնշանակվի Առինջում բախվել են 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և բեռնատարը Իրանի ԱԳ նախարարը դիմել է ԱՄՆ-ին Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգողին ՀՌՀ-ն հրապարակել է որոշումը Լավրովը՝ ռազմագերիներին փոխանակելու մասին «Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. պաշտոնական
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan