AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանը շուտ է կտրվել իրականությունից և գտնվում է այլ իրականությունում. Գեղամ Մանուկյան

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am5-րդ օրն է, շարունակվում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլը: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում հացադուլին միանալ ցանկացողներ են եղել, սակայն նպատակը նամանատիպ մեծաթիվ ակցիա կազմակերպելը չէ, այլ հարցը բարձրաձայնելն է:

«Այս պահին Կիմ Բալայանի աառողջության համար խիստ անհանգստանում ենք՝ տարիքի առումով, նաև լուրջ առողջական խնդիրներ ունի: Դեռ անդրդվելի է մնում»,- նշեց նա:

Հարցին՝ Կառավարությունից արձագանքներ կա՞ն, մոտենու՞մ են հացադուլավորներին, Գեղամ Մանուկյանն արձագանքեց, որ ոչ. «Կառավարությունից արձագանք չկա: Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ որպես կոլեգա, 1-2 անգամ այցելել է, հացադուլը դադարեցնելու խորհուրդ ինքն էլ է տվել, բայց մենք մեր որոշման տերն ենք»,-նշեց Մանուկյանը:

Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս կգնահատի Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը, Մանուկյանը պատասխանեց, որ ուղերձը չի տեսել, քանի որ Փաշինյանից ակնկալում է մեկ ուղերձ՝ հրաժարականի հայտարարություն:

«Դուստրս զանգեց, մի քանի բառով նկարագրեց: Իր արձագանքից հասկանալի է՝ ամեն մեկը կարող է ստեղծել արհեստական մի աշխարհ, այդ աշխարհում հանդես գալ որպես հպարտ քաղաքացիների առաջնորդ, բայց, ի տարբերություն բոլոր նախկին իշխանությունների, ինքը սարսափելի շուտ է կտրվել իրականությունից և գտնվում է լրիվ ուրիշ իրականության մեջ, չի հասկանում, որ գահավիժումը շատ ավելի ծանր է լինելու: Առնվազն տեղ պետք է թողնել, որ հաջորդ սերունդներն ասեն՝ այո, սխալների հետևանքով եղավ դառը պարտություն, բայց մարդն արժանապատվություն ունեցավ իշխանությունը թողնել: Իր մոտ դա դեռ չկա, վստահ եմ, որ շատ շուտ լինելու է»,- ասաց նա՝ նշելով նաև, թե երեկոյան կծանոթանա ուղերձին և մանրամասն արձագանք կկատարի:

Ըստ Մանուկյանի՝ Փաշինյանը կարծում է, որ այժմ ՀՀ-ում 2018-ի հասարակությունն է, որին կարող է կեղծ լոզունգներով, խոստումներով առաջնորդել, բայց, ըստ ՀՅԴ անդամի, Փաշինյանը չարաչար սխալվում է:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Փաշինյանը խոսել է գերիների փոխանակման մասին՝ նշելով, թե այդ հարցը միայն մեզնից չի կախված և դրանում է դժվարությունը, Մանուկյանը դիմեց հենց վարչապետին.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, երբ գաղտագողի հայտարարություն էիր ստորագրում Ադրբեջանի, ՌԴ-ի նախագահների հետ, երբ ամաչել ես տեսախցիկների առաջ այդ պահին երևալ, ստորագրում էիր միայն մի՞ բանի համար, որ հետո գլուխ գովես, թե 35 000 երիտասարդի կյանք ես փրկել, մի վայրկյան չմտածեցի՞ր, որ թշնամուդ ձեռքում մեր զինվորներն են ռազմագերի, մարտական հենակետերում զոհված հարյուրավոր զինվորներն են, որոնց աճյունները պետք է տեղափոխել: Մի րոպե մտածեիր՝ միգուցե կարողանայիր կետ պարտադրել, որ գերիների փոխանակում, դիակների դուրսհանում պետք է լինի: Մի վայրկյան մտածեիր, որ դու Հայաստանի բոլոր քաղաքացիների պատասխանատուն ես, թե լայվերով մի քիչ ավելի այլ վիճակում կարող ես գլուխ գովել հպարտ քաղաքացիների մասին քո ելույթներով»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս
Միանում եմ Համալսարանականների նախաձեռնությանը. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Անահիտ Ավանեսյանը ՊՆ. ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները պետք է դիմեն մինչև հունվարի 30-ը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Անահիտ Ավանեսյանն առողջապահության նախարա՞ր կնշանակվի Առինջում բախվել են 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և բեռնատարը Իրանի ԱԳ նախարարը դիմել է ԱՄՆ-ին Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգողին ՀՌՀ-ն հրապարակել է որոշումը Լավրովը՝ ռազմագերիներին փոխանակելու մասին «Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. պաշտոնական Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք, որովհետև երկիրը տանում եք կործանման․ Արման Աբովյանը՝ իշխանությանը (տեսանյութ) Գծագրվում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը, գուցե՝ առաջիկա 100 տարվա համար, մենք ուշանում ենք․ Վ․ Հովհաննիսյան Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությունները մեզ հուշում են, որ ռազմական գործողությունները նրանց օրակարգից դուրս չեն եկել. Աբրահամյան Թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է․ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնացեք, ԴՆԹ հանձնեք, թե չէ չնույնականացված մարմինները թուրքերին հետ կտան. Արսեն Ղուկասյան (տեսանյութ) Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտունիում կվնասազերծվի չպայթած զինամթերք․ ԱԻՊԾ Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90 դեպք ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հատուկ ծառայությունների համար գտածոները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ոստիկանությունը բերման ենթարկեց Ալեքսեյ Նավալնիին օդանավակայանում Մի քանի մարզերում գիշերը կգրանցվի մինչև -30 աստիճան ցուրտ Գերիներ ունես, քեզ ու ժողովրդիդ ինչ ասես ասում է Ալիևը, իսկ դու հետը հաց ես կիսում. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 ԱԱԾ-ն գործակալին հաստատելու կամ չհաստատելու պարտավորություն չունի. Տիգրան Աթանեսյան Էրդոհանի ամառանոցը կարժենա 85,6 մլն դոլար Հայաստանում սպասվում է ձյուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ի՞նչ էր անում Արթուր Աբրահամը պատերազմի օրերին Ով է նորանշանակ ՊՆ փոխնախարար Սուրեն Սահակյանը Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը ԱԱԾ-ն արձագանքել է Միրզոյանի մասին Մինասյանի հայտարարությանը Հասարակական գործիչներ ու իրավաբաններն արձագանքել են Մ.Մինասյանի հայտարարությանը Ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել. արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայքապետարան Արարատ Միրզոյանը արձագանքել է Մինասյանի հայտարարությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan