«Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանությունն իրականացվել է իսրայելական ռեժիմի կողմից»․ բրիտանացի պրոֆեսոր

«Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանությունն իրականացվել է իսրայելական ռեժիմի կողմից»․ բրիտանացի պրոֆեսոր

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԲրիտանացի հայտնի քաղաքական մեկնաբան և պրոֆեսոր Ռոդնի Շեքսպիրը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունն իրականացվել է իսրայելական ռեժիմի կողմից՝ Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի հետ լիակատար համակարգմամբ, գրում է MEHR News Agency-ն։

«Եվրոպայի երեսպաշտությունը զզվելի է։ Այս ամբողջ ընթացքում Եվրոպան քծնում է Իսրայելին և չի ցանկանում ԱՄՆ-ի վրդովեցուցիչ ծաղրուծանակին դեմ հանդես գալ։ Իսրայելը միշտ ցանկացել է պատերազմ։ Սաուդյան Արաբիան միշտ ցանկացել է պատերազմ, և Թրամփը միշտ ցանկացել է պատերազմ: Բայց նրանք արդարացում չունեին պատերազմ սկսելու համար։ Այսպիսով, կեղտոտ, դավադիր սպանությունը նպատակ ուներ վրդովվեցնել Իրանին, ինչը կարող էր օգտագործվել հարձակումը արդարացնելու համար»,– նշել է բրիտանացի պրոֆեսորը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է նաև, որ ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ Սաուդյան Արաբիան առանց ԱՄՆ-ի աջակցության և ներգրավվածության չեն հարձակվի Իրանի վրա։

Հարցին, թե Ֆահրիզադեի սպանությանն ինչ համարժեք պատասխան պետք է տա Իրանը, քաղաքական մեկնաբանը նշել է, որ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան այս իրավիճակը դիտարկում են որպես պատերազմի իրենց վերջին շանսը, ուստի, նույնիսկ եթե Իրանը բաց առճակատման չգնա, նրանք միևնույն է հակված կլինեն ինչ-որ կերպ արագացնել պատերազմը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում