AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Ինչպես պոպուլիստ դեմագոգը կարողացավ հասնել իր բաղձալի երազանքին՝ իշխանության

 

«Այսօրվա իրավիճակի վերաբերյալ դատողություններ անելիս չենք կարող հաշվի չառնել Հայաստանի քաղաքական համակարգում տեղի ունեցող տրանսֆորմացիաները։ Իսկ դա առավել խորն ըմբռնելու համար պետք է դիտարկենք 2018 թվականի իշխանափոխությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները։

Խնդիրն այն է, որ 2018 թվականին իրականություն դարձավ «թավշյա հեղափոխություն» կոչվող երևույթը, որի արդյունքում երկրում հաստատվեց ամբոխավարությունը կամ օխլոկրատիան։ Այսինքն՝ ամբոխը դարձավ քաղաքական համակարգի առաջ շարժող ուժը, երբ երկրի կարևորագույն հարցերի լուծումը հայտնվեց այն ամբոխի ձեռքում, որը, ի տարբերություն հասարակության ադեկվատ հատվածի, աչքի է ընկնում իր կրթական ցենզի և ինտելեկտուալ զարգացման ցածր մակարդակով։

Նման դեպքերում ամբոխին կամ օխլոսին հիմնականում առաջնորդում են դեմագոգը կամ պոպուլիստների խումբը։ Իսկ մեր պարագայում այդ դեմագոգի դերակատարությունը ստանձնել էր Նիկոլ Փաշինյանը, որը, խաղալով ամբոխի հուզականության վրա և մեծ դժգոհություններ ու ատելություն գեներացնելով, կարողացավ հասնել իր բաղձալի երազանքին՝ իշխանությանը։ Արդյունքում պետական կառավարմանը վերաբերող խնդիրներին ժողովրդավարության չափանիշներին համապատասխան լուծում տալու փոխարեն, դրանց հանգուցալուծումն իրականացվեց օխլոսի ցույցերի, հավաքների ու զանգվածային անհնազանդության ակցիաների միջոցով, երբ անգամ վարչապետ ընտրելու գործը վերապահվեց փողոցին։ Սրան բնականաբար մասնակցեցին նաև մարդիկ, որոնք պարզապես դժգոհ էին առկա վիճակից ու փոփոխություններ էին ցանկանում, իսկ հիմա ուղղակի գլխներին են խփում:

Եվ պատահական չէ, որ հունական դասական փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ Արիստոտելը, օխլոկրատիան բնորոշում է որպես ժողովրդավարության այլասերված ձև։ Իսկ ժողովրդավարության այլասերումը և դրա հետևանք հանդիսացող անարխիան իրենց հետ բերում են պետական ինստիտուտների արժեզրկման, երբ պետությունը սկսում է սպասարկել ոչ թե ժողովրդի, այլ ամբոխի և նրա կուռքը դարձած դեմագոգի շահերը։ Եվ այս տեսանկյունից հատկանշական է, որ օխլոկրատիայի դեպքում պետական պաշտոնյաների ընտրությունն իրականացվում է պատահականության սկզբունքով, և առավել բարձր են դասվում «հեղափոխական» շահերը, քան պրոֆեսիոնալիզմը։ Ուստի տվյալ դեպքում միամտություն էր ակնկալել, թե երկիրը իշխանափոխությունից հետո պետք է զարգանար առաջանցիկ տեմպերով։ Արդյունքում այս երկուսուկես տարվա ընթացքում ականատես եղանք պետական կառավարման համակարգի դեգրադացիային։

Իսկ մինչ օխլոսը հրճվում էր Նիկոլ Փաշինյանի փիառ ակցիաներից, լայվերից ու սելֆիներից, վերջինս այդպես էլ անկարող գտնվեց իր մեծ խոստումներն իրականություն դարձնելու հարցում։ Չէ՞ որ այդ նույն ամբոխը չի կարող ընդմիշտ կերակրվել ամեն ինչում նախկիններին և նրանց հետ կապված շրջանակներին մեղադրելու «կտերով»։ Եվ ահա ամբոխի առաջնորդը գտավ ելքը, վերջինս սկսեց ձախողումների մեջ մեղադրել ոչ միայն այդ նույն ամբոխին, որն իրեն սկուտեղի վրա մատուցեց իշխանությունը, այլ ամբողջ ժողովրդին։ Այդպես Փաշինյանը երկրի տնտեսական առաջընթացի բացակայությունը արդարացնելու համար մեղադրեց ժողովրդին, թե նրանք ծույլ են, աշխատել չեն սիրում, աղքատությունը գլուխներում է, անպատասխանատու են և այլն։

Իսկ երբ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը ձախողվեց և այն սկսեց ինտենսիվ ձևով տարածվել, Փաշինյանն այս անգամ ևս սկսեց մարդկանց մեղադրել, թե կարգապահ չեն ու համաճարակը տարածվում է նրանց՝ հակահամաճարակային կանոններին չհետևելու պատճառով։ Այս շարքը կարելի է երկար շարունակել: Եվ ահա սեպտեմբերի վերջին պատերազմի սկսվելուց հետո ռազմական գործողությունների ելքի շուրջ որպես գերագույն գլխավոր հրամանատար հիմնական պատասխանատվությունը իր վրա վերցնելու փոխարեն, Փաշինյանը կրկին մեղադրեց ժողովրդին, թե անթասիբ են և չեն ցանկանում կռվել։

Հիմա էլ է այդ թեզը շարունակվում: Ստացվում է, որ 2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններից հետո Փաշինյանը հանրությանն աստիճանաբար լուսանցք է մղում և ոտնատակ տալիս՝ ամրապնդելով իր անձնիշխանությունը, որը պատկերավոր կերպով կարելի է բնորոշել որպես «նիկոլակրատիա», որն իր դրսևորումներն է ստացել նաև մնացյալ բոլոր ոլորտներում՝ սկսյալ դատարանների մուտքեր փակելուց, ընդդիմադիրների հանդեպ սարքովի գործեր «կարելուց» մինչև հանրության պառակտում և թշնամանքի հրահրում: Նրա հույսը դարձյալ օխլոսն է»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Լրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը. «Մեդիա պաշտպան» ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի ՀՀ քաղաքացիները փետրվարի 1-ից կկարողանան մուտք գործել ՌԴ Տեղի է ունեցել Բայդեն-Պուտին հեռախոսազրույցը Այսօրվա հոսանքազրկումների մասին Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ինչու Ռուսաստանում հեղափոխություն չի լինի. Regnum-ի անդրադարձը Կճանաչի՞ արդյոք Բայդենը Ցեղասպանությունը և ի՞նչ չպետք է անի Հայաստանի իշխանությունը. Սուրեն Սարգսյան Ադրբեջանը ևս 31 զոհված զինծառայողի աճյուն է փոխանցել հայկական կողմին Բերվել է ևս 31 զինծառայողի մարմին. անհետ կորած զինծառայողի հորեղբայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հրապարակ»․ Մակունցն անձամբ է խնդրել Փաշինյանին իրեն «դուրս գրել» ակտիվ քաղաքական պրոցեսներից «Հրապարակ»․ ԲԴԽ անդամը՝ Ջհանգիրյանի հավակնությունների մասին «Ժողովուրդ»․ Իշխանությունը փորձում է ժամանակ շահել, մինչև նոր գաղափարներ ծնվեն «Ժողովուրդ»․ Իշխա­նությունը պատրաստվում է հաս­նել նրան, որ ԱԺ-ն ցրվի, բայց Փաշինյանը մնա իր պաշտոնին «Հրապարակ»․ Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Մարությանի դեմ․ Թ․ Վարդանյան «Ժողովուրդ»․ Աշխատում են հասնել Արման Թաթոյանի հրաժարականին «Հրապարակ»․ Ծրագրում են կտրուկ գործողություններ անել և Փաշինյանին հեռացնել պաշտոնից «Հրապարակ»․ «Իմ քայլի» պատգամավորներն ու մարզպետը բնակիչների հետ հանդիպում են կազմակերպել գերեզմանոցում «Հայաստանի Հանրապետություն». Հայ ռազմագերիների վերադարձի հարցը հայտնվել է ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 27 Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ Շուշիի բնակֆոնդը սպառված էր, ադրբեջանցի փախստականներին տեղ չկար. Շուշիի քաղաքապետ (տեսանյութ) Անասնային ինքնապահպանման բնազդով Նիկոլը ծայրահեղ վտանգավոր բլեֆ է սկսել․ Մ․ Մինասյան ՌԴ-ն ողջունում է Իրանի ձգտումն՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմանը. Լավրով Իրանը կվերադառնա միջուկային ծրագրով իր պարտավորվածություններին, երբ ԱՄՆ-ն չեղարկի պատժամիջոցները. Զարիֆ Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. ՔԿ-ն մերժել է միջնորդությունը Լավրովը հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերությունները կախված չեն լինելու ԱՄՆ-ի «քմահաճույքներից» Դատարանը Փաշինյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Խաչատրյաններից Հայաստանին անհրաժեշտ է հաղթանակ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 հուշարձան Վազգեն Մանուկյանի հանդիպումը Արարատի մարզի բնակիչների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 138 դեպք ինչը կարող էր Գուրգեն Արսենյանին ստիպել դառնալ Նիկոլի նման ձախողակ-դավաճանի հաճախորդը․ Սամվել Ֆարմանյան Արցախի նախագահը Ներքին գործերի նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին ԵԽԽՎ-ն Բաքվին և Երևանին կոչ է արել արագ իրականացնել եռակողմ համաձայնագրի դրույթները Արցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 65 զոհված զինծառայողի անուն Ոստիկանության և վարչապետի ապարատի ծախսերը ավելացել են Իրանը բաց է Սաուդյան Արաբիայի հետ երկխոսության համար. Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan