ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է 2 զինծառայող
02/12/2020 12:05
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով, զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.): Այս մասին հայտնում են ՊԲ-ից։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում