Հյուսիսարևմտյան Իրանում ձերբակալվել է 3 ահաբեկիչ

Հյուսիսարևմտյան Իրանում ձերբակալվել է 3 ահաբեկիչ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Համզե Սեյեդ ալ-Շոհադայի շտաբը հայտարարել է, որ իր ուժերը Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջանի նահանգում, ձերբակալել են 3 ահաբեկչի: Այս մասին գրում է Mehr գործակալությունը։

Համզե Սեյեդ ալ-Շոհադայի շտաբի հայտարարության մեջ նշվել է, որ ահաբեկիչները նպատակ են ունեցել ահաբեկչություն իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Գործողության ժամանակ առգրավվել են մեծ քանակությամբ զենք, զինամթերք և կապի սարքավորումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում