Ղարաբաղ ուղարկված թուրք հատուկջոկատայինների նպատակը ռուս խաղաղապահների դեմ դիվերսիա կազմակերպելն է. ռուս գեներալ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ իրավիճակի մոնիտորինգի միավորված կենտրոն ստեղծելու մասին: Այնուհետև ադրբեջանական կողմը հայտարարել է ԼՂՀ տարածքում թուրք սակրավորների գործունեության մասին:
Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը՝ ներկայացնելով ռուս զինվորականի վերլուծական տեսակետն այն մասին, որ այդ սակրավորների անվան տակ Ղարաբաղ են մեկնել թուրքական հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:
Պահեստազորային գեներալ-մայոր Յուրի Նետկաչևի կարծիքով՝ թուրքական հատուկջոկատային ստորաբաժանումը աջակցություն է տրամադրում ադրբեջանական ուժերին Լեռնային Ղարաբաղում և կարող է դիվերսիաներ կազմակերպել ՌԴ խաղաղապահ ուժերի դեմ:
«Անկարայի նպատակը Մոսկվային ԼՂՀ-ից դուրս հանելն է, ինչպես նաև Անդրկովկասի տարածքից: Դա հնարավոր է անել թուրք հատուկջոկատայինների կողմից դիվերսիաների միջոցով և տեղի բնակչությանը ռուս խաղաղապահների դեմ տրամադրելով»,- կարծում է ռուս զինվորականը:
Աղբյուրը նկատում է, որ Голос Турции Telegram-ալիքի տվյալների համաձայն՝ Ղարաբաղում են գտնվում թուրք սակրավորները, որոնք, վերլուծաբանների կարծիքով, իրականում «SAS հատուկջոկատայինների ստորաբաժանման» կամ Հատուկ նշանակության ուժերի անդամներն են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում