AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ»․ Հայկ Մարությանը ձախողել է տարին․ նա կա՛մ մեկուսացած էր, կա՛մ արձակուրդում

 

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2020 թվականի աշխատանքային տարին, կարելի է ասել, ձախողեց: Այս տարվա ընթացքում տարբեր առիթներով քաղաքապետը կամ նրա աշխատակիցները տեղեկացրեցին, որ Մարությանը արձակուրդում է, կոնտակտ է ունեցել կորոնավարակակրի հետ, ինքնամեկուսացած է, հետո՝ էլի արձակուրդ է և այդպես շարունակ:

Բայց որպեսզի հաշիվը չկորցնենք, թե Մարությանը քանի անգամ է մեկուսացել և քանի անգամ արձակուրդի մեկնել, գնանք իրադարձությունների հետքերով:

Եվ այսպես․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս տարվա ընթացքում արձակուրդ էր վերցրել մարտ, հուլիս և օգոստոս ամիսներին: Այսպես․ մարտ ամսին հայտարարվեց, որ Մարությանը կարճատև արձակուրդ է վերցրել և մարտի 10-ին մեկնել երկրից, մարտի 14-ին վերադարձել: Լրատվամիջոցները գրել էին, որ հունիսի սկզբին քաղաքապետը մեկուսացել է, որովհետև իր քարտուղարուհին կորոնավիրուսով վարակված է եղել. կասկածել է՝ գուցե վարակակիր լինի, ինքնամեկուսացել է: Քանի որ ինքնամեկուսացման շրջանը 2 շաբաթ է, ենթադրաբար քաղաքապետ Մարությանը հունիսին 2 շաբաթ աշխատանքի չի ներկայացել:

Ստացվում է՝ ինքնամեկուսացումից վերադառնալուց հետո Մարությանը հուլիսին շտապել է արձակուրդ վերցնել և հուլիսի 27-31-ը ներառյալ կարճատև արձակուրդում է եղել: Դրանից 10 օր հետո՝ արդեն օգոստոսի 11-ին, Երևանի քաղաքապետը կրկին երկու շաբաթով մեկնել է արձակուրդ մինչև օգոստոսի 25-ը: Արձակուրդից վերադառնալուց հետո, երբ պետք է լիներ աշխատանքային հրապարակային նիստ, սեպտեմբերի 8-ին ավագանու նիստը Մարությանը էլի չվարեց:

Նրան փոխարինեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հայտարարելով, որ քաղաքապետը վատառողջ է: Թե դրանից հետո քանի օր է առողջացել և աշխատանքի գնացել, ինչ է արել, չգիտենք, բայց փաստ է, որ երբ պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին, երկիրը գլխիվայր շուռ եկավ, հոկտեմբերի 21-ին Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր համայնքների ղեկավարները պետք է ջոկատներ կազմեն և առաջնագիծ գնան: Վարչապետի օգնության կանչից ավելի քան 2 շաբաթ հետո Հայկ Մարությանը Երևանի ջոկատ ձևավորեց, գնաց սահմանագծին մոտ:

Համենայնդեպս, նոյեմբերի 9-ին քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որ Մարությանի կազմած ջոկատն օրեր առաջ մեկնել է առաջնագիծ. թե կոնկրետ երբ, հստակ նշված չէ: Բայց նրա քաջագործությունների մասին չհասցրեցինք տեղեկանալ, քանի որ պատերազմը նոյեմբերի 9-ի գիշերը դադարեց:

Մարությանը, որ վստահաբար էկրան բարձրանալուն կարոտել է, գնաց, Արցախի նախագահի հետ լուսանկարվեց, իբրև թե կարևոր գործ է անում, և վերադարձավ Երևան:

Չգիտենք՝ քանի օր գործի գնաց, բայց նոյեմբերի 21-ին քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ Մարությանը կորոնավիրուսով է վարակվել և որոշ ժամանակ կգտնվի արձակուրդում: Այսինքն՝ Երևանի քաղաքապետը դարձյալ արձակուրդում է: Տարեկան աշխատանքային օրերի միջին թիվը 220 է, չնայած որ տարին դեռ չի ավարտվել, բայց Մարությանը տարվա գրեթե կեսը չի աշխատել, իսկ եթե աշխատել է, ապա կիսատ-պռատ:

Իսկ որքա՞ն աշխատավարձ է ստացել Պրահայում 5 բնակարան, 2 հողամաս և 1 առանձնատուն ունեցող քաղաքապետը: Նրա ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 420 հազար դրամ: Ինքը՝ քաղաքապետը, մարտ ամսվա աշխատավարձը փոխանցել էր շտապօգնության հաշվեհամարին: Նկատենք, որ խնդիրը բարձրաձայնել է նաև Երևան ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հայտարարելով. «Հիմա ինքը կորոնավիրուսով վարակված է, բայց մինչ այդ քաղաքապետն այնքան մեկուսացավ, արձակուրդ վերցրեց, արդեն այդ թիվը անհնար կլինի հաշվել, թե որն էր արձակուրդով, որն էր մեկուսացված, որն էր վճարովի:

Ինքը փաստացի այս փետրվար, մարտ ամիսներից, երբ համաճարակը սկսվեց, շատ հազվադեպ է Երևանի քաղաքապետարան գնացել»: Ավագանու անդամի խոսքով՝ քաղաքապետարանի աշխատողները համակերպվել են արդեն ղեկավարի մշտապես բացակայելուն: «Դա քաղաքապետարանի շենքի ներսում հայտնի իրողություն է, հիմա ես կարող է տեսած չլինեի, բայց իր հետ աշխատողները, ովքեր իր մոտ թուղթ ունեն մտցնելու, մակագրություն ստանալու, այսպես կոչված, զեկուցելու, բոլորն էլ ասում են, որ այդ ժամանակահատվածում տեղում չի եղել, հազվադեպ եկել գնացել է, կապը հիմնականում հեռախոսով է եղել: Նույնիսկ քաղաքապետարանում հումոր է շրջանառվում, որ քաղաքապետարանի ամեն աշխատողի վարակվելուն զուգահեռ Մարությանն ինքնամեկուսացել է: Բայց իրականում մենք հասկանում ենք, որ ինքն այս տարվա ամբողջ ընթացքում, որպես այդպիսին, կառավարում, իր պարտականությունների պատշաճ կատարում չի իրականացրել: Դա ակնհայտ է, տեսանելի է, ոչ մի նոր բան, ոչ մի բան, որ եղած պլանից դուրս է, չի իրականացվել»,- նկատեց ավվագանու անդամը:

Սրան զուգահեռ, իրականության մեջ երևանցին շարունակում է մահաբեր «գազելներով» երթևեկել, ապրել այն շենքերում, որի նկուղներն առնետներով ու կոյուղաջրերով են լցված: Հավելենք նաև, որ Երևանի քաղաքապետը այս ընթացքում Երևանում ոտքով չի շրջել ու չի նկատում, թե ինչ վիճակում է մայրաքաղաքը, մինչդեռ ընտրվելիս լրիվ այլ խոստումներ էր տալիս»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը» Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է գյումրեցիների հետ․ ՈՒՂԻՂ Լուսինե Քոչարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են Մոլդովայի նորընտիր նախագահն ասել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցել Ռուսաստանը սկսել է ավելի վաղ ԱՄՆ-ի հետ կնքված Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը. ՌԴ ԱԳՆ Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու ուղղությամբ «ձեր ջանքերը»․ Ս. Օհանյան ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Տղերք, Դուք ձեր մահն էլ ծառայեցրեցիք հայրենիքին, մենք Ձեզ ուժեղ Հայրենիք ու Հաղթանակ ենք պարտք... «Ուսապարկները» գտել են, թե ինչպես Զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ» Արտակ Զաքարյան. Նիկոլ, Ալիևներն եկել են Շուշի, ու՞ր եք Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները «Հայրենիք» զորախմբի անդամները՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Որ հեռուստաընկերություններն են ստացել հանրապետական սփռման համար բավարար վարկանիշային միավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մոսկվայում կհանդիպեն ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Պատմաբան Հայկ Դեմոյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության, Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Մինչ հազարավոր ծնողներ սգում են՝ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում Այսօր զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունիում և Այգեստանում. ԱԻՊԾ Ղրիմում հայտնել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկի նախապայմանները Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 396 դեպք ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար՝ 2020թ.-ի 3-րդ և 4-րդ եռամսյակների արդյունքներով «Ժողովուրդ». Հայաստանում դեղատների գործելաոճը վերահսկողությունից դուրս է մնացել «Հրապարակ». ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը համալրվում է բանակից ոչինչ չհասկացող անձանցով «Հրապարակ». Առաջիկայում ավելի կոշտ ակցիաներ կլինեն «Հրապարակ». Սպասվում է հերթական պաշտոնանկությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 15 Եթե ստահակը սխալ էր, արժե՞ր պաշտոնի դիմաց հրապարակավ դառնալ լաթի կտոր Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքների միջոցով հասնել Արցախի վերջնական հայաթափման․ Տիգրան Աբրահամյան Աշխարհում կրկնակի արհամարհված ենք պարտության և այս իշխանությանը հանդուրժելու համար. Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Դատական համակարգը համալրում են ազդեցիկ յուրայիններով. Ռ. Մելիքյան «Սա թշնամուն հանձնելու կամ լքելու գյուղ չէ». սահմանամերձ դարձած Սրաշենի բնակիչ Շինծու մեղադրանքների առաջադրմամբ՝ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարությունը. ԱԳՆ Դավաճանների կառավարությունն անհետաձգելի համարեց Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու փաթեթը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan