Թուրքիայում ոստիկանությունը բերման է ենթարկել НТВ-ի աշխատակիցներին

Թուրքիայում ոստիկանությունը բերման է ենթարկել НТВ-ի աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայում ոստիկանությունը բերման է ենթարկել «Կենտրոնական հեռուստատեսության» աշխատակիցներին, նրանք կապի դուրս չեն գալիս: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է НТВ-ի մամուլի ծառայությունը:

«Դեկտեմբերի 3-ի առավոտյան լրագրող Ալեքսեյ Պետրուշկոն և օպերատոր Իվան Մալիշկինը խմբագրությանը հայտնել են Ստամբուլի արվարձանում ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց ձերբակալման մասին: Հետո նրանց հետ կապն ընդհատվեց»,– ասվում է հաղորդագրության մեջ:

Հեռուստաընկերությունը հայտնում է, որ դեկտեմբերի 3-ին Մոսկվայի ժամանակով ժամը 21.00-ին Պետրուշկոն հաղորդագրություն էր ուղարկել որում գրել էր. «Չգիտես ինչու մեզ դեռ պահում են»: Դրանից հետո լրագրողները դադարել են կապի դուրս գալ:

NTV հեռուստաընկերությունը սերտ կապի մեջ է Արտաքին գործերի նախարարության և Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում