«Հայաստանն ու Ադրբեջանը ԼՂ կարգավորման վերաբերյալ հանդիպում կանցկացնեն». ՀՀ ԱԳ նախարար

«Հայաստանն ու Ադրբեջանը ԼՂ կարգավորման վերաբերյալ հանդիպում կանցկացնեն». ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Երևանը և Բաքուն հակամարտության գոտում իրավիճակի կայունացումից հետո հանդիպում կանցկացնեն ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Այս մասին մոսկովյան այցի շրջանակում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ժամանակավոր չէ, այլ անկյունաքարային հայտարարություն` հրադադարի և արյունահեղության դադարեցման իմաստով, և կան որոշակի պարամետրեր փախստականների վերադարձի առումով և այլ հարցեր, որոնք նախանշում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական պարամետրերը»,- ասել է Այվազյանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:

«Բայց, բնականաբար, հիմնական առաջնահերթ խնդիրները մնում են համապարփակ բանակցությունների օրակարգում, դրանք կսկսվեն հակամարտության գոտում իրավիճակի կայունացումից անմիջապես հետո»,- հավելել է ՀՀ արտգործնախարարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում